27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գեներալից մինչև շարքային, զգույշ խոսեք

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր Ազգային ժողովում ՀՀ պաշտպանության ժամանակ վիրավորված կամ զոհված ընտանիքներին աջակցելու համար 1000-ական դրամ գանձելու նախագծի քննարկման ժամանակ հանդես եկավ ամփոփիչ ելույթով: Նախարարը կրկնեց՝ նախագիծը հենց այս տեսքով ճիշտ է: Նա կոչ արեց բոլորին կողմ քվեարկել, բոլոր առաջարկները գրավոր փոխանցել ՊՆ-ին. «Ես վստահ եմ, որ հաթահարելով այս կարծիքների պառակատվածությունը մենք կկարողանանք համախմբել ժողովուրդը և հզոր, ամոյւր բանակ կառուցելու ճանապարհին մի մեծ քայլ կատարել:

Պետք է խնդրեմ բոլորիդ շատ խորը մտածել քվեարկելիս, չէի ցանկանա, որ որևէ մեկը դեմ քվեարկեր, եթե նույնիսկ հակասություններ ունի խորքում, գոնե մի քվեարկեք այդ դեպքում: Սա ազդակ կլինի, կլինի ազդակ նաև նրանց, ովքեր հետևում են այս նախագծի քննարկմանը դրսում»,-հայտարարեց նախարարը:

Վերջինիս զարմացրել է այն առատությունն ու շռայլությունը, որ ցեխ էին շպրտում պատգամավորները գեներալիտետի ու սպայական կազմի վրա: «Նրանք ցեխի պակաս չեն զգում, հավատացեք, բայց եթե մեկը կա, ով արատավորել է, պետք է պատժել, այո, ձեռքը բռնել ու կտրել»,-նկատեց նա: Վիգեն Սարգսյանը, միաժամանակ, ընդգծեց, որ կան նաև քաղաքացիական անձինք՝ թաթախված ցեխի մեջ. «Ու ես պիտի մտածեի՝ միշտ ե՞ս պիտի գամ Ազգային ժողով, թե պիտի մեկին ուղարկեմ, քանի որ այստեղ էլ կան ցեխի մեջ թաթախված մարդիկ:

Գեներալից մինչև շարքային, զգույշ խոսեք»,-հորդորեց նախարարը՝ հավելելով, որ նրանք իրենց առողջությունն են զոհել, կյանքն են վտանգի տակ դրել: Ըստ նրա՝ չպիտի թույլ տալ, որ անվստահության որդը քայքայի մեր օրգանիզմը ու թույլ չտա առաջ գնալ:

«ՀԱԿ խմբակցությունից կարծիք հայտնեց, թե եթե այսպես կամ այնպես անեի, ժողովուրդն ինձ կծափահարեր, դրա համար չեմ բերել այս նախագիծը, որ ինձ ծափահարեն, սրա իմաստը խոնարհումն է և հարագանքի տուրք մատուցելը»,-նկատեց նա:

Ինչ վերաբերում է քննադատություններին, թե կարելի էր պետական բյուջեից հոգալ այս ծախսերը, ապա Վ. Սարգսյանն ընդգծեց, որ  ընթացիկ բյուջեի հաշվին արվում է շատ բան՝ իսկանդերից մինչև ածելի, իսկ ազգային տուրքը ձևավորում է մեր հասարակության վերաբերմունքը այդ մարդկանց նկատմամբ: «Այս քննարկումից ինձ մոտ գաղափարներ են ծնվել, ու օրերի ու շաբաթների հարց է, որ այդ գաղափարներ իրականացումը տեսնեք»:

Վերջում նա հավելեց, որ այս տուրքը պետք է հավասար լինի՝ հարուստ, թե աղքատ, քանի որ այդ մարդկանց նկատմամբ մենք բոլորս հավասար ենք:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ