27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բանակի համար ինչ եք արե՞լ. Անահիտ Բախշյան

«1000 դրամների ֆոնդի նախագծի նկատմամբ ժողովրդի անվստահությունը գալիս է նույն նպատակով դեռեւս 2002 թվականին բացված՝ «Մարտիկ» հիմնադրամի գործունեությունից»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիս ժամանակ հայտարարեց Երևանի ավագանու  «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը :

Բախշյանի խոսքով` Մարտիկ» հիմնադրամի վերաբերյալ տարբեր մարմինների հարցում է ուղարկել եւ պարզել, որ  2014 թվականին թերի հաշվետվության համար հիմնադրամի տնօրենը արդարադատության նախարարության կողմից նկատողություն է ստացել:

Անահիտ Բախշյանի ձեռքի տակ են հիմնադրամի ծախսերի հաշվետվությունները, որոնցում հստակ նշված չէ, թե գումարներն ինչի վրա են ծախսվել.

«2015 թվականին շուրջ 82 միլիոն դրամ է ծախսվել կանոնադրական նպատակներով, բայց գրված չէ՝ ինչ նպատակներ են, կոնկրետ ինչի վրա են ծախսել: Գրված է նաեւ՝ սպայական կազմի ուսուցում արտասահմանում: Հարց եմ ուղղել՝ քանի սպա է գնացել վերապատրաստման, պատասխան չկա, բանակի համար ինչ եք արել՝ ոչ մի պատասխան: Դրա համար այս անվստահությունը կա նմանատիպ ֆոնդերի նկատմամբ»,-ընդգծում է Բախշյանը:

Անահիտ Բախշյանը կարծում է, որ ապրիլյան պատերազմից հետո բոլորիս գլխին սառույցով ջուր լցվեց, եւ իշխանությունները հասկացան, որ բանակում ամեն բան այնպես չէ:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ