27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թե ինչպես են հարստացել, այ սա է հարցը

«Որ երևույթը կա, միանշանակ, բայց ես ծանոթ չեմ պաշտպանական ոլորտի ներսի խոհանոցին: Չնայած ինձ թվում է, որ պատկան մարմինները, համապատասխան մարմիններն այդ երևույթները պետք է բացահայտեն, որպեսզի հանրության համար ամեն բան պարզ լինի»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք պետք է Սեյրան Սարոյանի կողմից արված հայտարություները հանցագործության մասին հաղորդում ընդունել:

Վ. Բաղդասարյանն ասաց, որ եթե կան չարաշահումներ, ապա դրանք պետք է մատուցվեն հանրությանը, և այդ չարաշահումներ կատարողները պետք է պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ: «Իսկ այն բոլոր վնասները, որոնք որ թույլ են տրվել, պետք է հատուցեն: Երևույթն անթույլատրելի է ոչ միայն Պաշտպանության նախարարության խնդիրներում, այլ բյուջեի հետ կապված խնդիրներում: Եվ այն ձեռքը, որ գնում է դեպի բյուջե, այդ ձեռքը պետք է կտրվի»,-նկատեց նա:

Ինչ վերաբերում է ՀՀ պաշտպանության ժամանակ վիրավորված զինվորներին կամ զոհված զինվորների ընտանիքներին աջակցության համար 1000-ական դրամ գանձելու նախագծին, ապա ՀՀԿ խմբակցության ղեկավարը գտնում է, որ սա այն հարցը չէ, որը պետք է աղավաղվի: «Սոցցանցերում ինչ-որ տարբեր մեկնաբանություններ են անում: Սա շատ լավ բարի նպատակով բերված օրենսդրական փաթեթ է, ազգի միասնության և համախմբման մի նախաձեռնություն է, որտեղ որ յուրաքանչյուր ընտանիք ասում է, որ պատերազմն իմն է: Չկա մի հայ ընտանիք, որ չասի այդ տողերը, իսկ այս նախաձեռնության միջոցով յուրաքանչյուր ոք մասնակցություն է ունենում թեկուզ հազար դրամով, հնարավորության տեր մարդիկ՝ ավելի շատ գումարով:

Պատերազմը մերն է, բոլոր զոհվածներն են մերը»: Դիտարկմանը, թե բանակի մի շարք պաշտոնյաներ կամ առհասարակ պաշտոնյաներ դղյակներ ունեն, հնարավո՞ր չէ այս դղյակների հաշվին օժանդակել վիրավոր ու զոհված զինծառայողների ընտանիքներին, Բաղդասարյանն արձագանքեց. «Որևէ մեկին չեմ կարող քննադատել կամ դեմ չեմ, որ մարդիկ ունենան լավ տներ, դղյակներ կամ հարստություն: Բայց թե ինչ ճանապարհով են ստեղծել այդ դղյակներն ու հարստությունները, այ սա է հարցը: Այդ իսկ պատճառով այդ հարցերին պետք է պարզաբանումներ տրվեն»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ