27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 21, 2016

«Բարգավաճ հանրապետական». վարչապետի վրիպակը

Քիչ առաջ Ազգային Ժողովում վարչապետ Կարեն Կարապետյանը իր ելույթում ԲՀԿ ու ՀՀԿ  կուսակցությունների անվանումերը շփոթեց՝ դրանք  ներկայացնելով մեկ անվանումով: Վարչապետը իր ելույթում անդրադառնում էր խմբակցություններին, երբ հերթը հասավ Բարգավաճ կուսակցությանը, Կարապետյանը ասաց՝ Բարգավաճ հանրապետական մեր գործընկերները:   Սակայն վարչապետը այդպես էլ չէր նկատի իր թույլ տված վրիպակը, եթե պատգամավորները չսկսեին ծիծաղել: Այնուհետև շտկելով իր խոսքը՝ […]

Ինչ երաշխիք կա, որ չի տապալվելու

«Դժվար է մեկ ամսում գնահատել Կառավարության աշխատանքները, նույնիսկ 6 ամսում է դժվար գնահատել դա, որովհետև տնտեսական աճը մենք այդքան կտրուկ չենք կարող տեսնել 6 ամիս հետո, բայց դրա  միտումներն ակներև կարող են լինելու, ու մենք կհասկանանք ճիշտ ուղղությամբ ենք գնում, թե ոչ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն` ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե […]

Կառավարության ծրագիրն ընդունվեց

Քիչ առաջ  ԱԺ արտահերթ նիստում քվեարկության դրվեց կառավարության ծրագրին հավանություն տալու մասին հարցը: Ալեքսանդր Արզումանյանը վարման կարգով ելույթ ունեցավ ասելով՝ չի ցանկանում ելույթ ունենալ, քանի որ դահլիճում արդեն սկսվել է նախընտրական պայքարը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ քանի որ վստահության քվեարկության մասին է խոսքը, ուրեմն անվստահություն կհայտնեն դեմ քվեարկելով: ԲՀԿ-ն չմասնակցեց քվեարկությանը: Այսպես, […]

«Մերսեդես Բենց E 220»-ի վարորդը վրաերթի է ենթարկել երիտասարդին ապա բախվել ուրիշ մեքենայի

Հոկտեմբերի 20-ին, ժամը 13-ի սահմաններում, «Մերսեդես Բենց E 220» մակնիշի ավտոմեքենան Արարատ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 1 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1988 թ. ծնված Արմեն Թ.-ին, պատճառել մարմնական վնասվածքներ, ապա բախվել ճամփեզրին կայանված «Օպել Վեկտրա»-ին: Արմեն Թ.-ն տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է հետաքննություն:

«Բառադիության հասնող՝ մեր արխային լինելը բերելու էր անդառնալի սխալների»

«Բառադիության հասնող՝ մեր արխային լինելը բերելու էր անդառնալի սխալների», -ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում այսպիսի տեսակետ հայտնեց  ՀՅՀԴ խմբայկցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Այլ տարբերակ չունենք: Այլ տարբերակը անցած տարիների պես խոսքի ու գործի հակասության մեջ ապրելն է, անձնական, խմբակային, կուսակցական շահերը պետական, հանրային շահից վեր դասելն է, սրընթաց մոտենալն է այս սահմանին, որից […]

Քրք Քրքորյանը Հայաստանին 2 միլիարդ դոլար ժառանգություն է թողել

«Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Այսօր կարդացի Քըրք Քրքորյանի կտակը։ Հասկացա հետևյալը՝ ժառանգություն է թողնվել 2 միլիարդ դոլարի կարգի գումար, որը բացառապես պետք է տրամադրվի մեկ կամ ավելի բարեգործական կազմակերպությունների, որոնք ունեն ԱՄՆ-ի հարկային ծառայության այսպես կոչված 501(C)3 արտոնությունը։ Կտակը պետք է տնօրինվի անվանական նշված երեք անհատների կողմից, որոնցից հայազգի […]

«Հանրապետականները փրկության կարիք չունեն». Շարմազանովը՝ Լ. Զուրաբյանին

«Չի կարելի է ժխտել, որ նոր վարչապետը լավ բաներ արել է, օրինակ՝ ազատել է մարզպետների, կառավարության ներկայացուցիչների, որոնք տարիներ շարունակ քննադատվել են», –  ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Վերջինս շեշտեց՝  վարչապետը, սակայն, չի ներկայացրել երկարատև ծրագիր, որովհետև պաշտոնավարելու է մինչև խորհրդարանական ընտրությունները՝ այդպիսով օգնելով Հայաստանի Հանրապետական կուսակցությանը՝ այս կերպ նվազեցնել […]

«ՀՀԿ-ն միշտ սթափ է գնահատել երկրի վիճակը»

ԱԺ-ում շարունակվում են պատգամավորների ելույթները ԱԺ արտահերթ նիստում կառավարության ծրագրի վերաբերյալ: ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանն իր ելույթում նշեց՝ թեև ծրագիրը, ֆորմալ իմաստով, կես տարվա ծրագիր է, սակայն այն ապահովում է շարունակականություն և հեռանկարային է: Ըստ նրա` ծրագրում արտահայտված է քաղաքացու պաշտպանվածության, արժանապատվության, կենսամակարդակի, բարձր լավատեսություն ապահովման հարցը: «Այս դահլիճում գեղեցիկ խոսքեր շատ են հնչել, […]

«Կառավարությունը բարի կամք կդրսևորի»

Այս կառավարությունը, որպես նոր,  շարունակում է նախորդ կառավարության ծրագրերը, իսկ արդյուավետ ծրագիրն այն է, որ ունենա այնպիսի երաշխիքներ, դրույքներ, որ Սահմանադրության կենսագործունեությունը կապահովեն: Այս ծրագրի մեջ կան շարունակական ծրագրեր, որոնք գալիս են նախորդ կառավարության ծրագրից: Այսօր «Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն` ի պատասխան հարցին, թե կարճ ժամկետում այս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի