28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Բառադիության հասնող՝ մեր արխային լինելը բերելու էր անդառնալի սխալների»

«Բառադիության հասնող՝ մեր արխային լինելը բերելու էր անդառնալի սխալների», -ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում այսպիսի տեսակետ հայտնեց  ՀՅՀԴ խմբայկցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

«Այլ տարբերակ չունենք: Այլ տարբերակը անցած տարիների պես խոսքի ու գործի հակասության մեջ ապրելն է, անձնական, խմբակային, կուսակցական շահերը պետական, հանրային շահից վեր դասելն է, սրընթաց մոտենալն է այս սահմանին, որից այն կողմ քաղաքական, տնտեսական փլուզումն է, պետականության հիմքերի խարխլումը, մրցունակ ազգերի ընթացքից դուրս շպրտվելը:

Այլ տարբերակը, իշխանության անկարողության պայմաններում, մարդկանց անտարբերության, հուսահատության, վաղվա հանդեպ հավատ չունենալու, ընդհանուր անվստահության, անհանդուրժողության խորացումն է, ազգային, հոգեւոր, բարոյական արժեքների կորուստը, հազարամյակներով ձեւավորված մեր բացառիկ տեսակի՝ հայկականության քայքայումը:

Ու հիմա չգիտեմ՝ լա՞վ է, թե՞ վատ, որ հասել ենք այն սահմանագծին, որից հետո այլ տարբերակ գոյություն չունի: Որովհետեւ բառադիության հասնող մեր արխային լինելը, «բոլորը մեղավոր են, ինձանից բացի», «ինձ համար լավ է, մյուսների հերն էլ անիծած», քանի դանակը ոսկորին չի հասել, տեղից չշարժվելու մտայնությունը մեզ բերելու էր մի կետի, որից հետդարձն այլեւս անհնար էր լինելու: Այդ կետին բան չէր մնացել»,- նշեց Աղվան Վարդանյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ