27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 21, 2016

«Ամենասուր հայտարարությունները միշտ ազդեցություն ունենում են» (վիդեո)

Ըստ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի` իշխանափոխություն Հայաստանում կարող է իրականացվել միայն օրինական ճանապարհով: «Ամենասուր հայտարարությունները միշտ ազդեցություն ունենում են»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Հասարակությունը միշտ շեղվում է դեպի սուր լոզունգները, սակայն հիասթափությունը շուտ է լինում: Արդյոք հասարակությունն իսկապես իշխանափոխությո՞ւն է ուզում, զրույցի մանրամասները` տեսանյութում:

Նախարարը մասնակցել է փորձնական հեռավար առաջին դասընթացին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կառավարության հոկտեմբերի 13-ի նիստին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին հանձնարարել էր գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակում շաբաթական առնվազն մեկ դպրոցի հետ հեռահաղորդակցային կապ ապահովել՝ մշակելով տվյալ դպրոցի հետ համապատասխան ուսուցողական ծրագրի կիրառման մեխանիզմներ: Այդ նպատակով այսօր “Այբ” դպրոցում իրականացվել է փորձնական հեռավար առաջին դասընթացը։ Միաժամանակյա կապ է հաստատվել […]

«Նորմանդական քառյակի» հանդիպման արդյունքները

Բեռլինում հոկտեմբերի 19-ին կայացավ «նորմանդական քառյակի» հանդիպումը Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի և Ֆրանսիայի մասնակցությամբ: Շուրջ հինգ ժամ տևած մինսկյան համաձայնագրի շուրջ բանակցություններին հաջորդեց սիրիական հարցով Ռուսաստան-Ֆրանսիա-Գերմանիա եռակողմ հանդիպումը: Հանդիպման նախաձեռնությունը պատկանում էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: «Financial Times» պարբերականը գրել է, որ 2014 թվականի ուկրաինական ճգնաժամից հետո Անգելա Մերկելն առաջին անգամ է Գերմանիա հրավիրել ՌԴ նախագահ […]

Դժվարամատչելի հետազոտությունները հասանելի են դառնում

ՀՀ առողջապահության նախարարությունը ուղիներ է գտել ավելացնելու պետական պատվերի շրջանակում դժվարամատչելի և բարձր տեխնոլոգիական   հետազոտությունների իրականացմանն ուղղվող գումարները։ Խնդիրն այն է, որ հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին պարբերաբար այդ գումարներն սպառվում էին։ Նախարարություն են դիմում պետական պատվերից օգտվող խմբերում ընդգրկված քաղաքացիներ, ովքեր համապատասխան ուղեգրերով չեն կարողանում որևէ բժշկական հաստատությունում ստանալ անհրաժեշտ ծառայությունը։ Ամենուր քաղաքացիներին հերթագրում են` տեղեկացնելով, […]

Ջրանջատում Քանաքեռ-Զեյթունում եւ Նոր Նորքում

Երևան Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, առաջիկա օրերին նախատեսվում են հետեւյալ ջրանջատումները.   հոկտեմբերի 24-ին ժամը 10:00-20:00՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Մ.Մելիքյան փող. անհատական տնատիրությունների, Զ.Սարկավագի փող. 72, 72ա, 72բ, 74, 127, 127/1, 129, 129/1, 129/2, 129/3, 131, 131/1, 131/2 շենքերի, 76-ից-104 համարների և 3-րդ ու 5-րդ նրբանցքների անհատական […]

Այցելություն ապրիլյան պատերազմում զոհված Գրիգոր Հարությունյանի ընտանիքին

Հոկտեմբերի 21-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ներկայացուցիչները հյուրընկալվել էին ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված 19-ամյա Գրիգոր Հարությունյանի մորը։ Գրիգորը զոհվել է 2016-ի ապրիլի 2-ին հայրենի սահմանները պաշտպանելիս։ Գրիգորը մեծացել է անապահով ընտանիքում։ Մայրը՝ Անահիտ Հարությունյանը, ասում է, որ շատ մեծ դժվարություններով է պահել որդուն։ Ամուսինը մահացել է 13 տարի առաջ, ինքը միայնակ մեծացրել է իր չորս զավակներին։ […]

Նախագահն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Ընդգծելով, որ ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ նախորդ բոլոր հանդիպումներն անցել են բաց և անկեղծ մթնոլորտում, Նախագահը հույս է հայտնել, որ հերթական այս հանդիպումը ևս իր բնույթով այդպիսին կլինի: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Եվրամիության հանձնառությունը՝ ԼՂ հակամարտության խաղաղ […]

Համանախագահները գալիս են տարածաշրջան

ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահները սկսում են իրենց այցը տարածաշրջան։ Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ այս գիշեր նրանք կժամանեն Բաքու, որտեղ մի շարք պաշտոնական հանդիպումներ կունենան: Ադրբեջանից հետո ակնկալվում է համանախագահների այցը Հայաստան և Լեռնային Ղարաբաղ:

Բռնաբարություն, փախուստ, հայտնաբերում

Ոստիկանության Աշոցքի բաժնի և ՀՀ ԱԱԾ Բավրայի սահմանային անցակետի ծառայողները հոկտեմբերի 20-ին, ժամը 21-ին, անցակետում հայտնաբերել և բերման են ենթարկել 1984 թ. ծնված Սմբատ Հ.-ին, որը հոկտեմբերի 5-ից ՌԴ Ստավրոպոլ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 131 հոդվածի 2-րդ մասի (բռնաբարության գործով դատախազության քննությունից թաքնվող մեղադրյալ) մեղադրանքով: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի