27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 21, 2016

«Ռեալն» ու Ռոնալդուն ընդհանուր հայտարարի չեն գալիս

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի եւ Մադրիդի «Ռեալի» միջեւ բանակցությունները նոր պայմանագրի վերաբերյալ  դեռ ձգձգվում են: Կողմերը չեն կարողանում փոխհամաձայնության գալ: Պորտուգալացի հարձակվողի գործող համաձայնագիրն ավարտվում է 2018-ի ամռանը: Նա մտադիր կարիերան ավարտել «Ռեալում» եւ ցանկանում պայմանագիրը երկարաձգել 5 տարով, սակայն ակումբն առաջարկում է 4-ամյա համաձայնագիր: Ֆինանսական հարցերը վաղուց հստակեցվել են, եւ եթե Ռոնալդուն կնքի […]

Վարչապետն ընդունել է ամերիկյան «Գլենդեյլ-Ադվենտիստ» բժշկական կենտրոնի մասնագետներին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է ամերիկյան «Գլենդեյլ-Ադվենտիստ» բժշկական կենտրոնի մասնագետներին: 2015 թ. սկսած՝ այս բժշկական կենտրոնի նախաձեռնությամբ և «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արևմտյան շրջանի տեղական մարմնի տեխնիկական աջակցությամբ մեր երկիր են ժամանում շուրջ հինգ տասնյակ բարձրակարգ բուժմասնագետներ (այդ թվում՝ նաև սփյուռքահայեր), ովքեր անվճար բժշկական ծառայություններ են մատուցում Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի հիվանդանոցում: Կառավարության ղեկավարը […]

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԵԽ մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավարին

Հոկտեմբերի 21-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի՝ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Ֆիլիպ Բուայային: Հանդիպմանն անդրադարձ արվեց Եվրոպայի խորհրդում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը, կազմակերպության աջակցությամբ Հայաստանում իրագործվող բարեփոխումներին։ Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյան գերազանց գնահատեց Հայաստանի կառավարության և դատական իշխանության հետ սերտ և արդյունավետ համագործակցությունը։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանում շահագրգռված […]

Չհայտարարված այց՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր քաղաքացիական հասարակությաններկայացուցիչների, մասնավորապես՝ «Հայաստանի մանկական ասոցիացիա», «Քաղաքացիականհասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւանկախ փորձագետների հետ իրականացրել է չհայտարարված, մոնիթորինգային այց «Աբովյան»քրեակատարողական հիմնարկ: Այցի մասնակից՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներըՄարդու իրավունքների պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդի անդամներն են: Պաշտպանն այցի ընթացքում առանձնազրույցներ է ունեցել քրեակատարողական հիմնարկում պահվողանչափահաս եւ կին կալանավորված անձանց ու […]

Նոր նշանակում

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Տիգրան Խաչատրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Տիգրան Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։

Հիշու՞մ եք ավազակը խաչի վրա

Հարցնում եք, թե ինչ է նշանակում վերստին_ծնունդ: Հիշու՞մ եք ավազակը խաչի վրա: Նա այնպիսի ավազակություններ էր արել, որ իրեն դատապարտել էին խաչելության: Ավազակություն անելիս նա մտածում էր որ այդպես էլ պետք է, կարելի է: Բայց հանկարծ խաչի վրա, մահից րոպեներ առաջ նա ամբողջապես փոխվում է, պաշտպանում է անմեղին ու ասում, որ ինքն իր արժանին է […]

Նախագահի անունից կազմակերպվել է ընդունելություն ի պատիվ երևանյան միջազգային խորհրդաժողովի մասնակիցների

Նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը կազմակերպվել է ընդունելություն ի պատիվ ՀՀ սահմանադրական դատարանի և Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի կազմակերպած երևանյան միջազգային խորհրդաժողովի մասնակիցների: Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի հիմնադրման հանդիսավոր արարողությունը: ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրել է խորհրդաժողովի արդյունքները, միջազգային վերլուծական կենտրոնի կանոնադրական գործառույթները, առաջիկա […]

«Հենրիխ Մխիթարյանը պետք է աշխատի»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Եվրոպայի լիգայի երրորդ մրցափուլում թուրքական «Ֆեներբահչեի» հետ վստահ հաղթանակից հետո անդրադարձել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը վնասվածքից հետո չի հայտավորում անգլիական ակումբի կազմում: «Իրավիճակը հետեւյալն է. հիմա մենք խաղում են Լինգարդի, Մատայի ու Մարտիալի հետ: Ես Էյնշտեյնը չեմ եւ չգիտեմ այնպիսի տակտիկական սխեմա, որում 4 վինգերներ կխաղան միաժամանակ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի