28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Հիշու՞մ եք ավազակը խաչի վրա

Հարցնում եք, թե ինչ է նշանակում վերստին_ծնունդ: Հիշու՞մ եք ավազակը խաչի վրա: Նա այնպիսի ավազակություններ էր արել, որ իրեն դատապարտել էին խաչելության: Ավազակություն անելիս նա մտածում էր որ այդպես էլ պետք է, կարելի է: Բայց հանկարծ խաչի վրա, մահից րոպեներ առաջ նա ամբողջապես փոխվում է, պաշտպանում է անմեղին ու ասում, որ ինքն իր արժանին է ստանում: Լրիվ նոր մարդ, նոր մտածողություն, միտքը փոխած, մաքուր մտածողություն, տեսնում է սեփական մեղքերն ու ասում որ այս պատժին ինքն արժանի է: Ու զղջում:

Հասկանու՞մ եք, այստեղ այլևս հին ավազակը չկա, լրիվ մի նոր մարդ է: Նոր մտածողությամբ ծնված ու նոր մտածողության պտուղ տված: Եվ այս ծնունդին անմիջապես հետևում է Քրիստոսի պարգևատրումը. «Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ դրախտում կը լինես»։ (Ղկ 23:43)

Առողջացող հոգու առաջին նշանը սեփական մեղքերը տեսնելն է, ինչպես ծովի ավազը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ