28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Այցելություն ապրիլյան պատերազմում զոհված Գրիգոր Հարությունյանի ընտանիքին

Հոկտեմբերի 21-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ներկայացուցիչները հյուրընկալվել էին ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված 19-ամյա Գրիգոր Հարությունյանի մորը։ Գրիգորը զոհվել է 2016-ի ապրիլի 2-ին հայրենի սահմանները պաշտպանելիս։

Գրիգորը մեծացել է անապահով ընտանիքում։ Մայրը՝ Անահիտ Հարությունյանը, ասում է, որ շատ մեծ դժվարություններով է պահել որդուն։ Ամուսինը մահացել է 13 տարի առաջ, ինքը միայնակ մեծացրել է իր չորս զավակներին։ Որդին նպատակներ ուներ՝ զինծառայությունից վերադառնալ, տունը վերանորոգել, դրա համար շինարարություն էր սովորում, նաև՝ կահույքագործություն։ «Գրիգորը հայրենասեր, շատ ուժեղ տղա էր»,- ասում է մայրը։

Տիկին Անահիտը նշում է, որ ինքը բնակվում էր վթարային շենքում։ Երևանի քաղաքապետը հատկացրել է բնակարան Նոր Նորք վարչական շրջանում, նոր ստացած տունը կահավորելու համար աջակցություն է ստացել Հայաստանի երիտասարդական հիմնադրամից, ՀՀ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանից և այլ քաղաքացիներից։unnamed-5 unnamed-6 unnamed-7

Տիկին Անահիտը որդու հիշատակը վառ պահելու և իր վիշտը փոքր-ինչ սփոփելու համար որոշել է բացել բարեգործական հասարակական կազմակերպություն։ Կազմակերպությունն արդեն ստացել է պետական գրանցում, այն կոչվում է ՙՍրտացավ մայրեր՚։ ՀԿ-ի նպատակն է զբաղվել հաշմանդամ զինծառայողների, երեխաների, հայրենքի պաշտպանության ժամանակ զոհվածների ընտանիքների իրավունքների պաշտպանությամբ, նրանց սոցիալական աջակցությամբ։ Տիկին Անահիտը նշում է, որ մինչ ՀԿ բացելն արդեն սկսել է իր բարեգործական աշխատանքները. պետության կողմից հատկացված թոշակով արդեն այցելել և աջակցություն է ցուցաբերել անապահով 10 ընտանիքների, թեև ինքն էլ դրա կարիքն ունի։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ