28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Հանրապետականները փրկության կարիք չունեն». Շարմազանովը՝ Լ. Զուրաբյանին

«Չի կարելի է ժխտել, որ նոր վարչապետը լավ բաներ արել է, օրինակ՝ ազատել է մարզպետների, կառավարության ներկայացուցիչների, որոնք տարիներ շարունակ քննադատվել են», –  ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Վերջինս շեշտեց՝  վարչապետը, սակայն, չի ներկայացրել երկարատև ծրագիր, որովհետև պաշտոնավարելու է մինչև խորհրդարանական ընտրությունները՝ այդպիսով օգնելով Հայաստանի Հանրապետական կուսակցությանը՝ այս կերպ նվազեցնել հանրային դժգոհությունը:

«Եթե սա ծրագիր է, ուրեմն ծրագիր է ընտրողների առաջ որևէ քաղաքական պատասխանատվություն չստանձնելու մասին։ Եվ պետք չէ համոզել, որ սա ընդամենը 6 ամսվա ծրագիր է: Ցանկացած կառավարություն պետք է ներկայացնի երկարատև ծրագիր: Ձեր առաքելությունն է փրկել իշխող կուսակցության դեմքը ընտրություններից առաջ»,-հայտարարեց նա։

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն  արձագանքեց՝ չհամաձայնելով այն մտքի հետ, որ Կարեն Կարապետյանը միայն կարճաժամկետ ծրագիր է ներկայացրել:

«Կամ Դուք չեք կարդացել ծրագիրը կամ Ձեզ սուտ են պատմել, որովհետև ծրագիրը երկու փուլից է: Կա կարճաժամկետ և երկարաժամկետ ռազմավարության փուլ»,- նշեց նա:

Շարմազանովը հավաստիացրեց. «Հանրապետականները փրկության կարիք չունեն, այստեղ փրկիչներ չկան: Մենք բոլորս օրնիբուն պետք է աշխատենք: Եթե ինչ-որ մեկն էլ փրկության կարիք ունի, ապա հաստատ իշխանության մեջ չէ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ