15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Քրք Քրքորյանը Հայաստանին 2 միլիարդ դոլար ժառանգություն է թողել

«Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Այսօր կարդացի Քըրք Քրքորյանի կտակը։ Հասկացա հետևյալը՝ ժառանգություն է թողնվել 2 միլիարդ դոլարի կարգի գումար, որը բացառապես պետք է տրամադրվի մեկ կամ ավելի բարեգործական կազմակերպությունների, որոնք ունեն ԱՄՆ-ի հարկային ծառայության այսպես կոչված 501(C)3 արտոնությունը։ Կտակը պետք է տնօրինվի անվանական նշված երեք անհատների կողմից, որոնցից հայազգի է միայն մեկը։ Նրանք Քրքորյանի մահվանից հետո երեք տարվա ընթացքում (որի մեկ տարին անցել է) պետք է արդեն այդ գումարի բաժանումը կատարած լինեն։

Չնայած այս եռյակի որոշման վրա որևէ սահմանափակում չկա, բացառությամբ, որ որոշումները պետք է լինեն մեծամասնության սկզբունքով` ես այնուամենայնիվ կարծում եմ՝ այս անհատների վրա կա բարոյական պարտավորություն, որը բխում է Քրքորյանի՝ հատկապես վերջին քսան տարիներին կատարած բարեգործական նվիրաբերումների առաջնայնություններից։

Քըրք Քրքորյանը բարեգործական նվիրաբերումներ արել է երեք հիմնական ուղղություններով․

1-ին՝ ամերիկյան հաստատություններին, հատկապես՝ կրթական;
2-րդ՝ հայկական կազմակերպություններին՝ կրթական, մշակութային, հրատարակչական և այլ,
3-րդ, որը եղել է նրա նվիրաբերումների ամենածավալուն մասը, Հայաստանին։

Ես համոզված եմ, որ այս հանգամանքը որոշակի պարտավորություններ է դնում կտակը տնօրինող անհատների վրա իրենց ընտրությունը կատարելու գործում։

Ճիշտ կլինի՝ հնարավորինս արագ հայ ժողովրդի բացարձակ վստահությունը վայելող անհատներից բաղկացած հինգ-յոթ հոգանոց հանձնաժողով ստեղծել, որը, խորհրդակցություններ անցկացնելով ավելի լայն շրջանակների հետ, այդ թվում՝ Հայաստանի կառավարության, առաջարկների փաթեթ կներկայացնի կտակը տնօրինող եռյակին։ Հանձնաժողովի խնդիրը պետք է լինի հիմնավորել կտակի գումարների ստվար մասի ուղղումը հայկական նպատակներին, ինչպես նաև նախանշել այն կազմակերպություններն ու ծրագրերը, որոնց պետք է հատկացումներն անել։

Չի կարելի այս հարցը պատահականության թողնել։ Չի կարելի նաև, որ անհատ մարդիկ և կազմակերպություններ, առանձին-առանձին՝ իրենց միջոցներով, հակասական առաջարկություններով, նեղ շահերից ելնելով, վանեն կտակը տնօրինող եռյակին»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ