28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Կառավարությունը բարի կամք կդրսևորի»

Այս կառավարությունը, որպես նոր,  շարունակում է նախորդ կառավարության ծրագրերը, իսկ արդյուավետ ծրագիրն այն է, որ ունենա այնպիսի երաշխիքներ, դրույքներ, որ Սահմանադրության կենսագործունեությունը կապահովեն: Այս ծրագրի մեջ կան շարունակական ծրագրեր, որոնք գալիս են նախորդ կառավարության ծրագրից: Այսօր «Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն` ի պատասխան հարցին, թե կարճ ժամկետում այս կառավարությանը հաջողվելու է իրականացնել ծրագիրը, թե ՀՀԿ-ը վստահ է, որ խորհրդարանական ընտրություններից հետո էլի ինքն է ձևավորելու կառավարության ու շարունակելու է այս ծրագիրը:

Հիշեցնենք, որ երեկ Կառավարությունն Ազգային ժողով ներկայացրեց ծրագիրը:

Ինչ վերաբերում է արտաբյուջեն վերացնելու ու ապօրինի հարստացումը քրեականացնելու վերաբերյալ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի արած առաջարկներին, ապա ՀՀԿ-ական պատգամավորը շեշտեց, թե  կառավարութան բաց գործելաոճը և պատրաստակամությունը  ոչ թե բարի կամքի դրսևորումներ են, այլև հենց ծրագրային կետեր: «Կառավարության ծրագիրը միտված է ակտիվացնելու ու այդ գաղափարներն օգտագործելու երկրի հետագա զարգացման համար: Գործուն ժողովրդավարությունը պիտի դարձնենք կենսունակ, այստեղ է, որ կառավարությունը կլսի ու կիրագործի այն կարևոր գաղափարները, որոնք իրենց տեսլականը տանելու են առաջ, կարևոր չէ, թե ում կողմից է հնչելու այդ գաղափարը»,-նշեց Ռ. Մուրադյանը:

Վերջինս հիշեցրեց, որ երեկ Կառավարության ծրագրի վերաբերյալ առաջարկներ եղան և ընդդիմության, և իշխանության կողմից:

ՀՀԿ-ական պատգամավորն ընդգծեց, որ կոռուպցիայի դեմ պայքարում նաև քաղաքացին պետք է մասնակից լինի, բայց նաև պիտի օրենսդրությունն ամրացնել, ու կառավարության ծրագրում հատուկ պայքար կա կոռուպցիայի դեմ:

Նկատենք, որ Լ. Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ այս առաջարկների ընդունմամբ ու կատարմամբ միայն հնարավոր կլինի հաջողել պայքարը կոռուպցիայի դեմ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ