27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 5, 2016

Ուսուցիչը կրում է երեք հիմնարար հատկանիշներ /վիդեո/

«Կան մարդկային որակական հատկանիշներ, առանց որոնց անհնարին է պատկերացնել ուսուցչի մասնագիտությունը, թերևս միայն կրթությունը բավական չէ գործնականում այդ աշխատանքը համակարգելու համար»,-այսօր՝ հոկտեմբերի 5-ին ուսուցչի տոնի առթիվ «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց  ԵՊՀ մանկավարժության ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Արևիկ Ղազարյանը: Անդրադառնալով դիտարկմանը, թե խորհրդային տարիներին ուսուցչի կերպարը մի տեսակ սրբացված էր Ղազարյանը […]

Արտառոց բան չկա դրա մեջ. ՀՅԴ-ը դժգո՞հ է Շիրակի մարզպետից

«Վստահ եմ` այս ստարտային վիճակում վարչապետի համար ստեղծված են համապատասխան դյուրին պայմաններ, որ կարողանա այն վճռականությամբ, որ ստանձնել է այս պաշտոնը, լուծել երկրի առջև ծառացած խնդիրները»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Անդրադառնալով իրենց պորտֆելների փոփոխությանը` Ռուստամյանը նշեց, որ իրենք  պորտֆելի թվի, տեսակի որևէ հարց երբեք չեն դրել: Խոսելով բոնուսների […]

«Թող ընդդիմությունն իր դժբախտություններում ԿԸՀ–ին չմեղադրի»

«Թող ընդդիմությունն իր դժբախտություններում ԿԸՀ–ին չմեղադրի, եթե չի կարող անգամ ինքն իրեն կառավարել»,-այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը։ Նա նկատեց՝ իշխանություններին մեղադրողների թվում է 80 հազար ձայն հավաքած կուսակցությունը, որի խմբակցությունը հիմա մասնատվել է՝ նկատի ունենալով «Ժառանգությանը»: Մեղադրում է մեկ ուրիշ ուժ, որը հավաքել է 30 տոկոս, բայց բառացիորեն մի շաբաթում կարողացավ […]

Պուտինի՝ երիտասարդ տարիքի լուսանկարը «պայթեցրել է» համացանցը /ֆոտո/

Համացանցում է հայտնվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ երիտասարդ տարիների լուսանկարը։ Այն անմիջապես բուռն քննարկումներ է առաջացրել օգտատերերի շրջանում՝ Պուտինը լուսանկարում խիստ համեստ տեսք ունի։ Լուսանկարում Պուտինի կողքին նրա՝ արդեն նախկին կինն է՝ Լյուդմիլա Ալեքսանդրովնան։ Օգտագերերին հատկապես գերել է Պուտինի անմեղ տեսքը։

Արտահերթ նիստ՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Արտակ Զաքարյանի նախագահությամբ հոկտեմբերի 5-ին գումարել է արտահերթ նիստ: Պատգամավորները քննարկել են 2014 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Տեղեկատվական ոլորտում հանցավոր գործունեությանը հակազդման հարցերով Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների փոխգործակցության մասին» արձանագրությունը, որը ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը: Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ փաստաթղթով […]

Բաքուն ակտիվանում է

ԼՂՀ Պաշտպանության բանակի պաշտոնական հաղորդագրությունն արձանագրում է, որ «տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 4000 կրակոց»: Հաղորդագրությունում երկու «դրվագ» կարելի է առանձնացնել. առաջին, ֆիքսվում է, որ նախորդ գիշեր ինտենսիվ կրակ է եղել, այդ թվում՝ ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիրներից (500 կրակոց), ինչը ցույց է տալիս, որ նախորդ շաբաթների համեմատ կրակահերթերի թիվն էապես […]

ԿԸՀ-ի թիվ 1 խնդիրը՝ ըստ Մուկուչյանի

ԱԺ-ում ԿԸՀ նախագահի և կազմի ընտրության հարցի քննարկմանը եզրափակիչ ելույթում ԿԸՀ նախագահի թեկնածու առաջադրված Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ թիվ մեկ խնդիրը ԿԸՀ-ի և ընդհանրապես ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության բարձրացման խնդիրն է: «Ես կարծում եմ, որ այդ խնդիրը կարելի է լուծել  միանշանակ թափանցիկության, հրապարակայնության ապահովման միջոցով և նշանակություն կունենա օբյեկտիվ և ճիշտ քննադատությունը, որից մենք […]

Ապրիլյան պատերազմը գրեթե հավասարապես ազդել է տնտեսության բոլոր ճյուղերի վրա. ԼՂՀ էկոնոմիկայի փոխնախարար

«Ապրիլյան պատերազմը գրեթե հավասարապես ազդել է տնտեսության բոլոր ճյուղերի վրա, բայց այդ ազդեցությունն արդեն չեզոքացված կարելի է համարել»,- այս  մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԼՂՀ էկոնոմիկայի փոխնախարար  Սերգեյ Շահվերդյանը: Փոխնախարարը տեղեկացրեց , որ այս տարվա 9 ամիսների ընթացքում մոտ 10 հազար օտարերկրյա զբոսաշրջիկ է այցելել Արցախ: 2015 թ. այդ թիվը եղել է 16,5 […]

Ուրիխանյանն իր ֆեյսբուքյան էջում հարցում է կազմակերպել մանդատը վայր դնելու մասին

Մանդատը վայր դնելու իր որոշման մասին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը մեկնաբանություններ չի անում: Ազգային ժողովում և երեկ, և այսօր լրագրողների փորձեցին նրանից հետաքրքրվել, թե ինչու է վայր դնում մանդատը, սակայն նա չպատասխանեց: Նշենք, որ պատգամավորը 15 օրվա ընթացքում կարող է հետ վերցնել իր դիմումը: Հարցին, թե չի փոխելու իր որոշումը, նա միայն ասաց. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի