27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 5, 2016

Հռոմի պապն անակնկալ այցելել է երկրաշարժից ավիրված Ամատրիչե

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն անակնկալ այց է կատարել հզոր երկրաշարժից ավիրված իտալական Ամատրիչե քաղաք։ Ներկայումս քաղաքը դեռ չի վերականգնվել, բազմաթիվ փողոցներ փակ են՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Պապը իր այցը սկսել է տեղի դպրոցից, ապա գնացել է քաղաքի ավիրված հատվածը։ Նա ասել է, որ ցանկանում է մոտ լինել տուժած մարդկանց, այդ պատճառով էլ ժամանել է։

Ժպտացեք, պարո՛ն վարչապետ, ամենաշատը ձեզ է սազում. պատգամավորի առաջարկը՝ Ազգային ժողովում

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Թևան Պողոսյանը նախքան սկկսեր հարցը, նման առաջարկ արեց. «Ժպտացեք, լիակատար այլ էր կառավարության ներկայացուցիչների դերը այլ քառօրյային: Պարո՛ն վարչապետ ամենաշատը ձեզ է սազում, այնպես որ այդպես մի նստեք: Գիտեմ, որ երկրի վիճակը շատ ծանր է, լավ ծրագրի ենք սպասում»: Ապա պատգամավորը ձևակերպեց հարցը: Նա հիշեցրեց,  ունեցանք սահմանադրական բարեփոխումներ […]

Սերժ Սարգսյանը ներկայացրել է Յուրի Խաչատուրովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության անձնակազմին ներկայացրել է Խորհրդի նորանշանակ քարտուղար Յուրի Խաչատուրովին: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին՝ այդ պաշտոնում գործունեության կարճ ժամանակահատվածում իրականացրած աշխատանքի համար և իր ու հանդիպման մասնակիցների կողմից հաջողություն մաղթել նրան` ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունների կատարման գործում: Նորանշանակ խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովին […]

Չի քննարկվում Երևանի ՋԷԿ-ը օտարելու հարցը

Անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին  Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նորանշանակ նախարարից հետաքրքրվեց, թե Երևան ՋԷԿ-ի պարտքը Գազպրոմին ի վերջո ինչքան է կազմում, ինչպես է առաջացել պարտքը, և ինչպես է կառավարությունը պատրաստվում մարել: «Այլ հրապակումներ էլ եղան, որ Երևան ՋԷԿ-ը պարտքի դիմաց Գազպրոմին հանձնելու հնարավորություններ կան»,-ասաց Քոքոբելյանը:Նախարար Աշոտ Մանուկյանը պատասխանեց, որ այս պահին […]

Էրոս Ռամազոտիի համերգի տոմսերի գումարները պիտի հետ վերադարձվեն. նախարար

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ հայտնի երգիչ Էրոս Ռամազոտիի համերգը պիտի կայանար, տոմսերը վաճառվել են, սակայն ինչ-ինչ պատճառներով համերգը չի կայացել, իսկ տոմսերը հետ չեն վերադարձվել: Պատգամավորը սա համերեց լուրջ խնդիր ու հորդորեց սրան ընթացք տալ, քանի որ քաղաքացիների իրավունքները պիտի պաշտպանվեն: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, […]

Դիտարկում է անցկացվել

Հոկտեմբերի 5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել  Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի հարավային ուղղությամբ։ ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Գենադիե Պետրիկան  /Մոլդովա/, ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլլերը /Մեծ Բրիտանիա/ […]

Ճիշտ եք, որակի խնդիր կա. նախարարը՝ եթերում հնչող ռաբիսից ու «Ամենակարող երգիչ» հաղորդումից

Մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանն այսօր Ազգային ժողովում անդրադարձավ վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրած «Ամենակարող երգիչ» նախագծին: «Մշակույթի նախարարությունը ոչ մի ազդեցություն չունի Հանրային հեռուստատեսության գործառույթների վրա: Ինչ վերաբերվում է դիրքորոշմանն, ապա Մշակույթի նախարարությունը մոտ ապագայում ծրագրում է ձևավորել պատվեր մասնավոր հեռուստաընկերությունների պահով: Խոսքը վերաբերում է մասնավորապես ազգային երգ և երաժշտությանը»,- ասաց նախարարը; Հարցին, թե […]

Հյուսիս-Հարավի հետ կապված նոր մոտեցումներ կլինեն. նախարար

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանդիպել է տաքսիստների հետ, և քննարկվել են տաքսիստների բարձրացրած խնդիրները: Անդրադառնալով հարցին, թե Yandex, GG տաքսիներն աշխատում են առանց լիցենիայի, այսինքն՝ ավելի մատչելի են, սա խնդիր է դառնում, նախարարն ասաց. «Ես իմ հայտարարությունն արել եմ, որ բոլորին պետք […]

«Հներն արդեն ալերգիա էին առաջացնում»

Նոր կառավարություն ձեւավորելու նպատակը մեկն է եղել՝ գտնել նոր մարդկանց, թեկուզ  միայն նրա համար, որ նոր են. հներն արդեն ալերգիա էին առաջացնում: Այս մասին, այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց  քաղաքագետ  Ալեքսանդր Իսկանդարյանը: Վերջինս շեշտեց՝ կառավարությունում փոփոխություններն անհրաժեշտ էին, քանի որ քաղաքական իշխանության համակարգի վարկանիշը բավական ցածր էր. «պարզ է, որ կառավարության, Ազգային ժողովի եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի