28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Չի քննարկվում Երևանի ՋԷԿ-ը օտարելու հարցը

Անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին  Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նորանշանակ նախարարից հետաքրքրվեց, թե Երևան ՋԷԿ-ի պարտքը Գազպրոմին ի վերջո ինչքան է կազմում, ինչպես է առաջացել պարտքը, և ինչպես է կառավարությունը պատրաստվում մարել: «Այլ հրապակումներ էլ եղան, որ Երևան ՋԷԿ-ը պարտքի դիմաց Գազպրոմին հանձնելու հնարավորություններ կան»,-ասաց Քոքոբելյանը:Նախարար Աշոտ Մանուկյանը պատասխանեց, որ այս պահին Երևանի պարտքը կազմում է 35 մլն դոլար:

Ըստ նրա՝ հուլիսի մեկի դրությամբ պարտքը կազմել է 52, 300 հազար դոլար, որից 17, 300 հազար դոլարը մարվել է: Թե ինչպես է առաջացել հարցին, նա պատասխանեց՝ օգտագործված բնական գազի դիմաց չվճարված գումարի արդյունքում: Ինչ վերաբաերում է Երևան ՋԷԿ-ը օտարելուն, ապա նախարարը պատասխանեց. «Երբևէ Կառավորւթյունը չի քննարկել և չի քննարկվում ՋԷԿ-ը օտարելու հարցը որևէ պարտքի դիմաց»: Պարտքը փակելու մասին նա նշեց, որ կան տարբերակներ, որից մեկն էլ գուքով փակելու տարբերակն է: «Դրամով, գումարով փակելն, իհարկե, առաջին տարբերակ է քննարկվում, բայց Գազպրոմի հետ ընթանում են բանակցություններ՝ պարտքերը գույքով փակելու վերաբերյալ»,-ասաց նա և բացատրեց, թե ինչ է ասել գուքով փակելու տարբերակը: Ըստ նրա՝ 90-ականների կեսերից, երբ որ տնային տնտեսությունների գազամատարակրումը վերականագնվեց՝ խնդիր առաջացավ գազատարարերի մաշվածության, որոշ դեպքերում բացակայության: Ըստ Աշոտ Մանուկյանի՝ գրանտային ծրագրով կառուցվեցին համայնքային ցանցեր, խողովակներ, որոնք հանձնվեցին Էնեգետիկայի նախարության հաշվեկշռին, հետո Երևանի ՋԷԿ-ին:

«Խոսքը գնում է այդ գազաբաշխիչ ցանցերի և բաշխման մասին»,-ասաց նա և նշեց, որ պարտքի չափը համընկնում է խողովակների ցանցի գնին: Քոքոբելյանը հարցրեց, թե ինչպես են դա հաշվել, արդյոք աուդիտ է արվել: «Այնուամենայնիվ, ձեր պատասխանի և նախկին պարտքի մեջ տարբերություն կա, նախկինում 33մլն էր էր, հիմա՝ 35 և հետո հասկանալի է, որ պարտքն առաջանում է չվճարելու պատճառով, ինչու չեն վճարել»,-ասաց պատգամավորը: Նախարարը նշեց, որ Երևանի ՋԷԿ-ը աշխատող ընկերություն է և ամեն ամիս բնական գազ է վերցնում և հաջորդ 25-ին վճարում է, ուստի ցանկացած պահի պարտքի թիվը կարող է փոխվել: «Տեխնիական աուդիտ անցկացվել է, հաշվարկվել է և չափագրումների արդյունքում ստացվել է այն գինը, որի մասին ասացի: Երբ նյութական կդառնա Գազպրոմի հետ քննարկումը, կանցկացվի անկախ աուդիտ և գնահատում»,-նշեց նախարարը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ