27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 5, 2016

Տավուշի մարզում անսովոր քաշով երեխա է ծնվել/ֆոտո/

Հոկտեմբերի 3-ին Իջևանի տարածաշրջանի Աչաջուր համայնքի առողջության կենտրոնում անսովոր քաշով երեխա է ծնվել, այդ մասին մեզ տեղեկացնում է Աչաջրի առողջության կենտրոնի տնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ Կորյուն Վարդապետյանը: Արական սեռի նորածին հսկան կշռում է 5կգ 230 գ, իսկ հասակը 57 սանտիմետր է: Փոքրիկը ծնվել է բնական ճանապարհով: Եվ նորածինը, և նրա մայրը՝ Ազատամուտ գյուղի բնակչուհի Ալվարդ Ղիասյանը, իրենց […]

Մոլորեցնում են ուղեւորներին. Ժողովուրդ

Բավականին մեծ աղմուկով Հայաստան մուտք գործած «Յանդեքս» տաքսին, որը խոստանում էր հեղափոխություն անել հայաստանյան տաքսի ծառայություններում եւ առաջարկում էր մեկ կմ-ի դիմաց աննախադեպ 100 դրամ սակագին, ընդամենը մի քանի ամիս մատչելի գներով աշխատելուց հետո այժմ սկսել Է մոլորեցնել ուղեւորներին։ Նախ՝ պարզվեց, որ Երեւան քաղաքից դուրս մեկ կիլոմետրի դիմաց կարող են պահանջել նույնիսկ 150 դրամ։ Արդեն […]

Մեր դաշտ մի բերեք. Արծրուն Հովհաննիսյան

Հայաստանի հանրապետության պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքում գրառել է. «Հարգելի լրագրողներ խնդրում ենք Ադրբեջանական քարոզչության նյութերը մեր դաշտ մի բերեք: Խոսքը մասնավորապես վերաբերում է “Երկաթե գմբեթի” իբր “Իսկանդեր” որսալուն և այլն: Մասնագիտորեն դա արդեն բացատրվել է, որ նման համակարգը անհնար է, որ հայտնվի Ադրբեջանում, իսկ եթե անգամ հայտնվի, այն ոչինչ անել չի կարող»:

Իրենով արդեն զբաղվում են ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն. Սաֆարյանը՝ Ուրիխանյանին

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը չի ցանկանում մեկնաբանել կամ որևէ կերպ արձագանքել պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ իրեն ուղղված քննադատություններին: Henaran.am-ի հետ զրույցում նա միայն նշեց, որ չի ցանկանում իջնել այդ մակարդակին :  Հիշեցնենք՝ այսօր խորհրդարանական հայտարարությունների ժամին նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը վիրավորել էր Սաֆարյանին: «Իրենով  արդեն զբաղվում են ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն, նրանք էլ կշարունակեն զբաղվել այդ […]

Սեյրան Օհանյանը կգնա՞ դրան. Հրապարակ

Սեյրան Օհանյանի պաշտոնանկությունից հետո խոսում են նրա՝ ընդդիմադիր դաշտ տեղափոխվելու մասին, որ նա նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիկտոր Դալլաքյանի ստեղծելիք կուսակցության՝ «Շրջադարձի» նախագահն է լինելու։ ՀՀԿ-ական շրջանակները սա անհավանական են համարում, չնայած հաստատում են, որ Օհանյանը նեղացած է բաժանվել Սերժ Սարգսյանից։ Իր հերթին՝ չնայած Դալլաքյանը նախօրեին մասնակցում էր նախագահի մոտ խորհրդակցությանը, որի ժամանակ ներկայացվեց աշխատակազմի նոր ղեկավարը, սակայն, նրա կողմնակիցների […]

Մոլորյալի «տրամաբանություն». Առավոտ

Երեկ լսեցի երիտասարդ պատգամավորներից մեկի ելույթը, որը լեցուն էր կոպիտ արտահայտություններով եւ վիրավորանքներով։ Շատերը զվարճանում են, հրճվում են նման արտահայտություններից, մեջբերումներ են անում, բացականչում են՝ «ախ, ինչպես այս մեկն այն մեկին փչացրեց»։ Իսկ ես միայն ցավ եմ ապրում՝ անկախ նրանից, թե ով է ճիշտ, ով սխալ, ով է առաջինը սկսել եւ այլն։ Ես ցավում եմ […]

Գերմանական պատվիրակությունը Թուրքիայում այցելել է հայկական գյուղ և եկեղեցի

Թուրքական «Haberler» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Ինջիրլիքի ռազմաբազայի այցի շրջանակներում Թուրքիայում գտնվող գերմանացի պատգամավորներն այցելել են նաև Հաթայի Սամանդաղ շրջանի Վաքըֆլը գյուղ, որը հիմա հայտնի է որպես Թուրքիայի միակ հայկական գյուղը: Գերմանիայի պատվիրակությանը ներկայացվել է հայկական գյուղի և եկեղեցու պատմությունը: Տեղի թանգարանի պատասխանատու Քուհար Քարթունը մասնավորապես տեղեկացրել է, որ Վաքըֆլըի հայկական եկեղեցին վերանորոգվել է 1997թ.: Գյուղի բնակիչները […]

Սիսիան-Գորիս ճանապարհին մեքենան 10 մետր գլորվել է ձորը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ժամը 06.34-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Lada Largus» 957 OC 61 համարանիշի (վարորդ՝ 23-ամյա Վ. Պ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ […]

Մերժեցին. Ժամանակ

Երեկ Գյումրիի ավագանին մերժեց Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լեւոն Սարգսյանին Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը։ Նշենք, որ օգոստոսի 12-ին Գյումրիի ավագանին պատվավոր քաղաքացու կոչում շնորհեց Լեւոն Սարգսյանին, որը բուռն արձագանք գտավ հանրության, հատկապես գյումրեցիների շրջանում։ Արդյունքում մոտ երկու հազար գյումրեցի ստորագրություններով Լեւոն Ազատի Սարգսյանին «Գյումրիի պատվավոր քաղաքացի» կոչումից զրկելու մասին նախագիծ էր ներկայացրել Գյումրիի քաղաքապետարան։ Սակայն երեկ տեղի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի