12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սիսիան-Գորիս ճանապարհին մեքենան 10 մետր գլորվել է ձորը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ժամը 06.34-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Lada Largus» 957 OC 61 համարանիշի (վարորդ՝ 23-ամյա Վ. Պ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել հարակից ձորակը (մոտ 10 մ):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղեւոր 20-ամյա Վ. Ա.-ն հոսպիտալացվել է Սիսիանի զինվորական հոսպիտալ, որտեղ տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:

Փրկարարները վարորդին մոտեցրել են դեպքի վայրում գտնվող ոստիկանության ավտոմեքենային. վերջինս նույնպես տեղափոխվել է Սիսիանի զինվորական հոսպիտալ, բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ