03 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Իրենով արդեն զբաղվում են ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն. Սաֆարյանը՝ Ուրիխանյանին

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը չի ցանկանում մեկնաբանել կամ որևէ կերպ արձագանքել պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ իրեն ուղղված քննադատություններին: Henaran.am-ի հետ զրույցում նա միայն նշեց, որ չի ցանկանում իջնել այդ մակարդակին :  Հիշեցնենք՝ այսօր խորհրդարանական հայտարարությունների ժամին նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը վիրավորել էր Սաֆարյանին:

«Իրենով  արդեն զբաղվում են ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն, նրանք էլ կշարունակեն զբաղվել այդ հայտարարություններով»,-նշեց Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ այս հակամարտությունը դեռևս ամիսներ առաջ էր սկսվել, երբ դեռևս պատգամավորը ԲՀԿ անդամ էր: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Սաֆարյանի դեմ էլեկտրոնային լրատվամիջոցներում նյութեր են հրապարակել, որոնք, քաղաքագետի գնահատմամբ կրել են զրպարտչական բնույթ: Ըստ Սաֆարյանի՝ դա Ուրիխանյանի պատվերն էր, ապա xnews.am կայքում հոդված էր տպագրվել Սաֆարյանի դեմ, որից հետո Սաֆարյանը որոշել էր դատի տալ կայքի սեփականատիրոջը՝ պատգամավորի օգնականներից մեկին:

Սրան հաջորդել է Ուրիխանյանի դիմումը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Սաֆարյանին ֆեյսբուքյան գրառման համար պատասխանատվության ենթարկելու պահանջով:

Իր հերթին իր դեմ ուղղված սպառնալիքները և վիրավորական արտահայտությունները Սաֆարյանը ներկայացրել է ոստիկանության 6-րդ վարչություն: Վարչությունը նյութեր է նախապատրաստել եւ դրանք ուղարկել Քննչական կոմիտե:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ