28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Հներն արդեն ալերգիա էին առաջացնում»

Նոր կառավարություն ձեւավորելու նպատակը մեկն է եղել՝ գտնել նոր մարդկանց, թեկուզ  միայն նրա համար, որ նոր են. հներն արդեն ալերգիա էին առաջացնում: Այս մասին, այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց  քաղաքագետ  Ալեքսանդր Իսկանդարյանը:

Վերջինս շեշտեց՝ կառավարությունում փոփոխություններն անհրաժեշտ էին, քանի որ քաղաքական իշխանության համակարգի վարկանիշը բավական ցածր էր. «պարզ է, որ կառավարության, Ազգային ժողովի եւ քաղաքական ուժերի վարկանիշը «պլինտուսից» ցածր մակարդակի էր»։

Իսկանդարյանն ընդգծեց՝ նոր կառավարությունը չի կարող կես տարում լուծել երկրի առջեւ կանգնած խնդիրները:

« Թեկուզ Հայաստանը մարտահրավերների առաջ է կանգնած, թեկուզ կան բազում խնդիրներ, բայց այդ խնդիրներից ոչ մեկը կես տարում լուծել հնարավոր չէ։ Անհնար է՝ միանգամից լավացնել սոցիալական իրավիճակը, տարբեր ոլորտներում բարեփոխումներ իրականացնել, հակամենաշնորհային օրենսդրություն ստեղծել ու այնպես անել, որ այն գործի կես տարում, անհնար է ստվերից դուրս բերել բիզնեսները, եւ այլն։ Հանրության սպասելիքները հեքիաթային են. մարդիկ փոխվում են, երջանկությունը կգա, բայց այդպես չի լինում։ Անգամ, եթե ենթադրենք, որ Հայաստանից կարելի է Շվեյցարիա ստանալ, ապա այդ Շվեյցարիան պետք է երկար ժամանակահատվածում ստանալ, կես տարում Հայաստանը Շվեյցարիա դարձնել հնարավոր չէ», – շեշտեց քաղաքագետը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ