21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

«Թող ընդդիմությունն իր դժբախտություններում ԿԸՀ–ին չմեղադրի»

«Թող ընդդիմությունն իր դժբախտություններում ԿԸՀ–ին չմեղադրի, եթե չի կարող անգամ ինքն իրեն կառավարել»,-այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը։

Նա նկատեց՝ իշխանություններին մեղադրողների թվում է 80 հազար ձայն հավաքած կուսակցությունը, որի խմբակցությունը հիմա մասնատվել է՝ նկատի ունենալով «Ժառանգությանը»: Մեղադրում է մեկ ուրիշ ուժ, որը հավաքել է 30 տոկոս, բայց բառացիորեն մի շաբաթում կարողացավ փոշիացնել դա և կորցնել հասարակության աջակցությունը («Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը )։ «ԿԸՀ–ն մեղավոր չէ։ Իսկ թեկնածուները պրոֆեսիոնալներ են, և այստեղ 2 կարծիք լինել չի կարող։ Կարծում եմ, որ ԿԸՀ–ն հաջողությամբ է անցկացրել նոր Սահմանադրությամբ կայացած ընտրությունները և կկատարի նաև 2017-ի խորհրդարանական ընտրություններում իր առաջադրանքները»,– երափակեց  Զաքարյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ