28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

ԿԸՀ-ի թիվ 1 խնդիրը՝ ըստ Մուկուչյանի

ԱԺ-ում ԿԸՀ նախագահի և կազմի ընտրության հարցի քննարկմանը եզրափակիչ ելույթում ԿԸՀ նախագահի թեկնածու առաջադրված Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ թիվ մեկ խնդիրը ԿԸՀ-ի և ընդհանրապես ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության բարձրացման խնդիրն է: «Ես կարծում եմ, որ այդ խնդիրը կարելի է լուծել  միանշանակ թափանցիկության, հրապարակայնության ապահովման միջոցով և նշանակություն կունենա օբյեկտիվ և ճիշտ քննադատությունը, որից մենք երբեք չենք վախեցել»,-ասաց նա: Տիգրան Մուկուչյանի խոսքով՝ քննարկմանը հնչել են քաղաքական հարցադրումներ, որոնք վերաբերում էին ընտրակակն գործընթացին:

«Ես որպես ԿԸՀ գործող նախագահ և առաջադրված թեկնածու՝ իմ որդեգրած մոտեցմանը համահունչ՝ զերծ կմնամ քաղաքական դիրքորոշում ներկայացնելուց, որովհետև ԿԸՀ-ն որևէ քաղաքական գործընթացների մեջ չի ներքաշվելու»,-ասաց նա և հավելեց, թե օրենքի ուժով է պարտադրված իրեն քաղաքական զսպվածություն: Մուկուչյանի խոսքով՝ բուն առաջարկություններ հնչեցին, որոնք իր համար ընդունելի էին, որոնք վերաբերում էին ընտրական գործընթացում իրազեկման գործընթացին, սոցիալական գովազդների և այլն:

«Կարծում եմ՝ նաև այս քննարկումներն ունեցան կարևոր նշանակություն ևս, բավական երկար ժամանակ ԿԸՀ-ն հրապարակային հարցազրույցների ժամանակ անընդհատ ներկայցնում է ԿԸՀ-ի իրական դերը, տեղը, թե ինչով պետք է զբաղվի և չպետք է զբաղվի, և այս քննարկումների ժամանակ շեշտադրումները գնացին այդ ուղղությամբ և համզովեցինք, որ ԿԸՀ-ն պետք է հետևի իր առաքելություններին, ունի հաստակ գործառույթներ և պետք է իրականացնի սահմանված լիզորությունները»,-ասաց նա և շեշտեց, թե իրենց գործն է բացառապես իրավական գնահատական տալ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ