Ուրիխանյանն իր ֆեյսբուքյան էջում հարցում է կազմակերպել մանդատը վայր դնելու մասին
Մանդատը վայր դնելու իր որոշման մասին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը մեկնաբանություններ չի անում: Ազգային ժողովում և երեկ, և այսօր լրագրողների փորձեցին նրանից հետաքրքրվել, թե ինչու է վայր դնում մանդատը, սակայն նա չպատասխանեց: Նշենք, որ պատգամավորը 15 օրվա ընթացքում կարող է հետ վերցնել իր դիմումը:
Հարցին, թե չի փոխելու իր որոշումը, նա միայն ասաց. «Շնորհակալ եմ ուշադրության համար»: Դիտարկմանը, թե ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը և այլ ԲՀԿ-ականներ չեն հավատում, որ մանդատը վայր է դնելու, եղավ նույն պատասխանը. «Շնորհակալ եմ ուշադրության համար»:
Նշենք, որ Տիգրան Ուրիխանյանը պատգամավորական մանդատից և կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարականի դիմումներ է ներկայացրել և այս մասին իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հարցում է կամակերպել, թե ընդունում են արդյոք ՀՀ քաղաքացիները իր այս որոշումը: