28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Արտառոց բան չկա դրա մեջ. ՀՅԴ-ը դժգո՞հ է Շիրակի մարզպետից

«Վստահ եմ` այս ստարտային վիճակում վարչապետի համար ստեղծված են համապատասխան դյուրին պայմաններ, որ կարողանա այն վճռականությամբ, որ ստանձնել է այս պաշտոնը, լուծել երկրի առջև ծառացած խնդիրները»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Անդրադառնալով իրենց պորտֆելների փոփոխությանը` Ռուստամյանը նշեց, որ իրենք  պորտֆելի թվի, տեսակի որևէ հարց երբեք չեն դրել:

Խոսելով բոնուսների կիրառման մասին՝ Ռուստամյանն ասաց, որ արդյունավետ չի համարում դա: «Արդարացված չէ: Մենք այն ժամանակ էլ դեմ ենք եղել դրան, երբ Երևանի մասին օրենք էր ընդունվում, մենք ասում էինք, որ դա սխալ է: Մենք կարողացանք անել ամեն ինչ, որ այդ բոնուսները չկիրառվեն ԱԺ-ի ընտրությունների ժամանակ, նույն պատկերը կարող էր առաջանալ: Ոմանք զարմացել են դրանից ու լավ չեն հասկացել՝ ինչ է ընդունվել: Հիմա իսկապես այդ բոնուսների կիրառմամբ մեծամասնություն է ձեռք բերում այն քաղաքական ուժը, որը քառասուն տոկոսից ավելի ձայն ունի, բայց բոնուսների կիրառումը մենք ժողովրդավարական չենք համարում: Մյուսների հաշվին է դա լինում: Հարյուր տոկոսը լրացվում է, եթե 60, 40 է եղել, 40-ը դառնում է 50 տոկոս, 60-ից վերցնում են դնում են մյուսի վրա, պարզ տրամաբանություն է»:

Պատասխանելով հարցին, թե իսկապե՞ս Շիրակի մարզպետից դժգոհություններ կան, Ռուստամյանը նշեց. «Հիմա արդյունքները լավը չեն, ակնհայտ է, արդյունքների համար պետք է լուրջ վերլուծություն անել, և ամեն մեկը իր բաժինն այդ արդյունքների մեջ ունենա, սա նորմալ պրոցես է, և չեմ կարծում, որ արտառոց բան կա դրա մեջ: Մենք պարզապես պարզ հայացքով նայում ենք այն պրոբլեմներին և չենք գնում մեր մեղքն ուրիշների վրա բարդելու ճանապարհով, հազար բան կարելի էր ասել, բայց մենք գիտենք, որ գլխավոր պատճառն այն է, որ մենք հարց ունենք և մեր մեջ եղած հարցն օր առաջ պետք է լուծենք»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ