Արյունով ու քրտինքով օծված այս քառորդ դարը Հայաստան աշխարհի Արցախի Հանրապետության կայացման տարիներն են.վարչապետ

Կառավարության այսօր` սեպտեմբերի 1-ին հրավիրված նիստի սկզբում, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնոհրավորական ուղերձ հղեց նվիրված Արցախի անկախության 25-ամյակին: «Այն 20-րդ դարի վերջին մեր ազգային զարթոնքի առաջին արգասիքն է՝ համայն հայության հույզերով և հույսերով լեցուն, արյունով ու քրտինքով օծված այս քառորդ դարը Հայաստան աշխարհի Արցախի Հանրապետության կայացման տարիներն են: Դրանք քիչ են դարերով ձևավորված պետական ինստիտուտների […]