Պատրաստվել են ապրիլյան պատերազմում զոհված հերոսների մասին պատմող հոլովակներ (վիդեո)

Արցախի անկախության 25-ամյակի օրը՝ սեպտեմբերի 2-ին, հանրությանն է ներկայացվում «Ճանաչենք մերօրյա հերոսներին» խորագրով ծրագիրը, որը հոլովակների միջոցով պատմում է ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների մասին։ Այս ծրագիրն իրականացվում է երրորդ տարին «Աշխարհազոր» ՀԿ-ի կողմից՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Նախորդ երկու տարիներին տեսանյութերի միջոցով ներկայացված էին […]