Արգելվեց խոզի մսի ներմուծումը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արգելել է Ուկրաինայից Հայաստանի Հանրապետություն ներմուծել կենդանի խոզեր, նրանց գենետիկական նյութերը, խոզի մսի և այլ սննդային մսային հումք, վայրի խոզի միս, իրենց բաղադրության մեջ խոզի միս պարունակող պատրաստի արտադրանքներ, եղջյուրակճղակային, կաշվե, աղիքային հումք, խոզաստև, որսորդական հաղթանշաններ, խոզերի կերակրման համար բոլոր տեսակի կերեր և լրացակերեր (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր […]