Մխիթարյանը կկարողանա մասնակցել «Զարյայի» հետ խաղին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյաննի վնասվածքն ապաքինվել է. նա կկարողանա մասնակցել Եվրոպա լիգայի խաղարկության երկրորդ տուրի՝ Լուգանսկի «Զարյայի» հետ խաղին: Աղբյուրի փոխանցմամբ, թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հանգստանալու հնարավորություն է տալու Զլատան Իբրահիմովիչին, Անտոնի Մարսիալին եւ Լյուկ Շոուին: Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց էր թողել «Կարմիր Սատանաների» վերջին 4 հանդիպումները: