08 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

«Սպասում եմ լարված ու համառ պայքարին»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը լրագրողների հետ զրույցում պատմել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղի վերաբերյալ իր սպասելիքների մասին:

«Վերջին խաղերի ընթացքում մենք միավորներ կորցրինք, սակայն այդպես լինում է, նույնիսկ մի քանի անգամ մրցաշրջանի ընթացքում: Կարեւորն այն է, թե ինչպես ենք մենք աշխատում առաջադրված խնդիրները լուծելու ուղղությամբ: Կարծում եմ՝ թիմը լավ մարզավիճակում է: Երբեմն, այդպիսի խաղերը արթնացնում են թիմին, այնպես որ ես չեմ անհանգստանում:

Վաղը ես սպասում եմ շատ լարված եւ համառ պայքար: «Բորուսիան» մի քանի նոր խաղացողներ ունի, բայց նրանց փիլիսոփայությունը չի փոխվել: Նրանք մինչեւ այժմ սիրում են եւ ցանկանում են ֆուտբոլ խաղալ, ինչպեսեւ մենք», – նշել է ֆրանսիացի մասնագետը:

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ