03 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Աուտիկ տղայի IQ-ն ավելի բարձր է, քան Էյնշտեյնինը /ֆոտո/

Ջեյկոբ Բարնետի մոտ աուտիզմ հայտնաբերեցին, երբ նա 2 տարեկան էր։ Բժիշկն ասաց նրա մորը, որ երեխայի մոը հիվանդությունը բարդ աստիճանի է, անհրաժեշտ կլինի շատ ջանք թափել, որպեսզի երեխան ամենահասարակ գործողություններն անի, օրինակ, կոշիկներն ինքնուրույն հագնի։

Մայրը հատուկ դպրոց տարավ տղային, զբաղվում էր, սակայն Ջեյկոբը գնալով ավելի ինքնամփոփ էր դառնում։ Այդ ժամանակ մայրը որոշեց տղային ինքնուրույն կրթել։

Այսօր Ջեյկոբը անհավանական հաջողությունների է հասել։

Սովորելու նրա ձգտումն այնքան մեծ էր, որ տղան սկսեց արագ զարգանալ եւ շուտով գերազանցում էր հասակակիցներին մի քանի անգամ։ IQ-ի թեստը ցույց տվեց, որ նրա ինտելեկտը 170 է, անգամ ավելի շատ, քան Էյնշտեյնինը՝ վերջինինը 165 էր։

Մասնագետները վստահ են՝ Ջեյկոբը հայտնի ֆիզիկոս է դառնալու, անգամ վստահ են՝ նա Նոբելյան մրցանակի է արժանանալու։

Այս պատմությունը եւս մեկ անգամ ապացուցում է, թե որքան կարող են սխալվել բժիշկները, եւ որքան սխալ է բոլոր դեպքերը մեկ հարթակի վրա դնել։ Ի վերջո, աուտիզմն ու նմանատիպ հիվանդությունները դեռ դատավճիռ չեն։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ