Երկու նշանադրություն՝ 6 ամսում․ Գոհար Ավետիսյանին քննադատել են նշանվելու համար /ֆոտո/
Մոսկվայի ամենահայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանին խիստ քննադատության են ենթարկել` նախորդ նշանածից բաժանվելուց վեց ամիս անց կրկին նշանադրվելու համար: 23-ամյա Գոհարի կյանքին մեծ հետաքրքրությամբ հետեւում են թե հայկական, թե ռուսական լրատվամիջոցները: Գոհարը Մոսկվայում ամենահայտնի ու պահանջված դիմահարդարն է, նրա մոտ դիմահարդարվելու համար անհրաժեշտ է գրանցվել գրեթե մեկ տարի առաջ, նրա Ինստագրամին եւս մեծ ուշադրությամբ են հետեւում:
Եւ ահա օրերս Գոհարն Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել ու տեղեկացրել, որ նշանադրվել է ու շուտով կամուսնանա: Սակայն երկրպագուներն ու նրա էջի հետեւորդները, փոխանակ երջանկություն մաղթեն, Գոհարին խիստ քննադատության են ենթարկել, հայտնում է Life.ru-ն: