Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Մեգապոլիսների առարկայական առաջին օլիմպիադայի Երևանի թիմի անդամներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Մոսկվայում առաջին անգամ անցկացված Մեգապոլիսների առարկայական օլիմպիադայի Երևանի թիմի անդամներին, ովքեր թիմային հաշվարկով գրավել են պատվավոր 2-րդ հորիզոնականն ու արժանացել համապատասխան գավաթի և դիպլոմի։ Ընդ որում, անհատական արդյունքներով երևանցի աշակերտները նվաճել են 4 արծաթե և 2 բրոնզե մեդալներ: Հանդիպմանը մասնակցել են նաև քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, Արտաշես Շահինյանի անվան […]