07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Մեսսին շնորհակալություն է հայտնել «Բորուսիային»

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին շնորհակալություն է հայտնել Մյոնխենգլադբախի «Բորուսիային», որը Մեսսիին  մաղթել էր շուտափույթ ապաքինում:

«Շատ շնորհակալ եմ «Բորուսիային» աջակցության համար: Դա շատ հաճելի ժեստ է: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր աջակցական հաղորդագրություններ են ուղարկել ինձ: Պետք է հանգստանամ մի քանի օր, որպեսզի վերադառնամ ավելի ուժեղ»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մեսսին:

Հիշեցնենք, որ Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ սեպտեմբերի 21-ին կայացած խաղում ստացած վնասվածքի պատճառով Մեսսին բաց է թողնելու 3 շաբաթ, ուստի ճի  մասնակցի նաեւ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի խաղին, որը կկայանա սեպտեմբերի 28-ին Գերմանիայում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ