Պարզվել են զինծառայողի մահվան մի շարք հանգամանքներ. մեղադրանք է առաջադրվել 6 անձի

ՀՀ ՔԿ զինվորական քննչական վարչության առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են շարքային զինծառայող Նարեկ Փաթաթանյանի մահվան մի շարք հանգամանքներ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 6 անձի: Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից: N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Գառնիկի Փաթաթանյանը գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել […]