28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Խոշոր ձկներին ու գելերին դուրս է գցում»

«Ընդհանրապես, ցանկացած նոր նշանակակում հույսեր է առաջացնում, իսկ նորանշանակ վարչապետի մասին խոսելիս հստակ գնահատական տալ կկարողանանք միայն նրա աշխատանքը տեսնելուց հետո: Բայց  որոշ բաներ ինքս ինձ համար արդեն իսկ առանձնացրել եմ. այն փոփոխությունները, որ նա կատարել է, պիտի արձանագրենք. նա  կարողանում է այնպիսի խոշոր ձկների ազատել աշխատանքից, ովքեր վաղուց է, ինչ իրենց տեղերում են: Լավին լավ պիտի ասենք», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը՝ խոսելով  Կարեն Կարապետյանի գործելաոճի ու ձևավորած կաբինետի վերաբերյալ:

Սոս Գիմիշյանը շեշտեց՝ լավ է, որ Կ. Կարապետյանը   ճանաչված ու հանրությանը հայտնի  կադրերին ասպարեզ չի բերում:

«Ճանաչվածների մեծ մասը դրական տպավորություն չի թողել մարդկանց վրա: Իսկ  Կառավարության աշխատանքը գնահատելու համար ժամանակ է պետք: Դրական եմ համարում նաև այն, որ վարչապետը  կրճատումներ է անում: Մեր պետական ապարատը շատ ուռճացված է: Իսկ վարչապետը դա արձանագրել է:  Բոլոր նախարարություններում  աշխատողների մոտ  երեսուն տոկոսին կարելի է ազատել: Այդ հաստիքները մեզ  ոչ մի բան չեն տալիս: Այս երեսուն տոկոսը մարդիկ են, որ ոչ միայն աշխատավարձ են ստանում, այլև  կոռուպսիոն գործունեություններ են իրականացնում:

Կառավարության աշխատանքի գնահատականն արդյունավետության գնահատականը պիտի լինի: Իսկ արդյունավետություն  այն կլինի, որ կարողանան փոքր աշխատակազմով  մեծ արդյուքներ գրանցել: Եթե այս վարչապետը կադրային քաղաքականության մեջ փոփոխությունների է գնում ու գելերին դուրս է գցում, կրկնում եմ՝  դրական է:  Իսկ աշխատանքի ընդհանուր գնահատականը կկարողանանք տալ աշխատանքը հստակորեն տեսնելուց հետո», – եզրափակեց Սոս Գիմիշյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ