21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

«Վանաձոր» ՔԿՀ աշխատակցուհին առևանգել էր Քնարիկին ու գումար շորթել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայող Քրիստինե Հովհաննիսյանը առևանգել է քաղաքացի Քնարիկ Աբրահամյանին ու վերջինիցս գումար շորթել:

Մասնավորապես՝ կատարված նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ քաղաքացի Քնարիկ Աբրահամյանը 2016թ. ապրիլի 25-ին հանդիպել է իր ծանոթ Նարեկ Օհանյանի կնոջ՝ ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակից Քրիստինե Հովհաննիսյանի հետ, վերջինիս հրավերով նստել է նրա մեքենան, ով անմիջապես փակել է մեքենայի դռները և վարել ամայի տարածք:

Այնուհետև Քրիստինե Հովհաննիսյանը մեղադրել է Քնարիկ Աբրահամյանին իր ամուսնու հետ սեռական հարաբերություն ունենալու, նրան սեռական հիվանդությամբ վարակելու և նրա միջոցով իրեն ևս վարակելու մեջ ու բուժման ծախսերի համար բռնության գործադրման սպառնալիքով պահանջել է 100 հազ. ՀՀ դրամ: Գումարը սակարկելուց և 30 հազ. ՀՀ դրամ ստանալուց հետո միայն «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը Ք. Աբրահամյանին թույլ է տվել իջնել մեքենայից ու հեռանալ:

Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայող Քրիստինե Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ և 182-րդ հոդվածների 1-ին մասերով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ