09 Հուլիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Մեքենան ընկել է ձորակը. կա 2 տուժած

Սեպտեմբերի 1-ին, ժամը 23.29-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին՝ Օհանավան գյուղի մոտակայքում, «Volkswagen Passat» մակնիշի 34 SD 824 (վարորդ՝ Գ. Մ. 1981 թ. ծնված) պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 15 մ սահել ձորակը:

Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել վարորդ՝ Գ. Մ.-ին, ուղևորներ՝ Ս. Ա.-ին (1982 թ. ծնված), և Հ. Ա.-ին (1986 թ. ծնված). վերջիններս հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր կայուն:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ