15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Աշխարհի ամենաշահավետ բիզնեսը. Իրատես

Անցած դեկտեմբերին թուրքական իշխանու­թյունները ձերբակալեցին Իսրայելի քաղաքացի (ծնունդով ուկրաինացի) Բորիս ՈՒոկերին (իսկա­կան ազգանունը’ Վոլֆման), որը սիրիացի փախստականներից օրգաններ էր գնում: Օր­գանները հանվել էին թուրքական մասնավոր հի­վանդանոցներում: Պարզվել էր, որ Վոլֆմանին վաղուց որոնում է Ինտերպոլը ոչ միայն օրգան­ների առևտրի, այլև Կոսովոյում, Ադրբեջանում և Շրի-Լանկայում 2008-2014 թթ. ապօրինի պատ- վաստումների կատարման համար: Այդ ընդհա­տակյա բիզնեսը նրան հիանալի եկամուտ էր բե­րում 70-ից մինչև 100 հազար եվրո յուրաքանչյուր օրգանի համար:

Վերջերս ամերիկյան Newsweek հանդեսը մի ահավոր թիվ էր հրապարակել. 18000 սիրիա­ցի փախստականներ Թուրքիայում և Լիբանա­նում իրենց երիկամներն էին վաճառել, որպեսզի մեկնեն Եվրոպա: Եվ սրանք միայն պաշտոնա­կան տփալներ են: Մեծերի մասին տեղեկատվու­թյուն կա, իսկ ահա երեխաների մասին լռություն է: Մանկական օրգաններն ամենաթանկն են:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ