Շնորհավո՛ր տոնդ, ազա՛տ Արցախ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 25 տարեկան է:
Արցախցիներն այսօր ազգովի նշում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձը: 1991թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանին ընդունեց ԼՂՀ հռչակման մասին Հռչակագիրը: Պատմական նշանակության այդ փաստաթուղթը, ապա և նույն տարվա դեկտեմբերի 10-ի հանրաքվեն հայկական երկրորդ անկախ պետության ստեղծման մասին որոշման ամրապնդմամբ նոր էջ բացեցին Արցախի բազմադարյան պատմության մeջ:
Այս օրվանից սկսվեց Արցախի՝ որպես անկախ և ինքնիշխան պետության ժամանակակից պատմությունը: Այս 25 տարիների ընթացքում Արցախն ապացուցեց, որ ավելի կայացած պետություն է, քան Ադրբեջանը և շատ այլ երկրներ: Արցախը հաղթեց Ադրբեջանի կողմից իրեն պարտադրված պատերազմում և հասավ նրան, որ 1994 թ-ին Հեյդար Ալիևը խաղաղություն աղերսեց Ստեփանակերտից:
Շնորհավո՛ր տոնդ, ազա՛տ Արցախ: