Անկախության 25 ամյակի առիթով հիշենք նվիրյալ նահատակներին. Երկու տասնամյակ առաջ դավադիր գնդակն ընդհատեց ՀՀ և ԼՂՀ առաջինաստիճանի «Մարտական խաչ» շքանշանի ասպետ, «Անկախության բանակի» հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի կյանքի փառահեղ ուղին… Լեոնիդ Ազգալդյանը ֆիզիկոս էր, գիտնական: Աչքի էր ընկնում ոչ միայն լայն մտապաշարով ու գրավիչ արտաքինով, այլև մարզական նվաճումներով` գերազանց լողորդ էր: 1964 թ. բարձր ցուցանիշներով ավարտեց համալսարանը: Սկսվեց գիտական աշխատանքը, որն սկզբից ևեթ վկայեց նրա անառարկելի տաղանդի մասին: Սակայն Լեոնիդ Ազգալդյանի գիտական գործունեությունը խախտեց 1988ը, այն բեկումնային 1988 ը, որը նոր էջ բացեց հայոց պատմության մեջ… Ազգալդյանը, չնայած հասուն տարիքին, առաջիններից մեկը ռազմի դաշտ մեկնեց: Նա գիտեր, որ թիկունքում շատերը կկարողանանառաջացած հարցերը լուծել, մինչդեռ վախը հաղթահարել և կռվել՝ քչերը կարող են: Իսկ ինքը կարողէր, այն էլ ինչպես… Դա ցույց տվեց պատերազմը, որը հայտնաբերեց նաև նրա ռազմական մեծտաղանդը: Նրա ամենամեծ երազանքն էր ունենալ հայկական կանոնավոր բանակ «թերևս այդ պատճառով կառույցը չկոչեց ջոկատ, այլ կնքեց բանակ անունով: Դա ուներհոգեբանական որոշակի իմաստ. այնազգը, որը դարեր ի վեր մոռացել էր սեփական բանակիգաղափարը, աստիճանաբար ձեռք էր բերում երկրի տիրոջ ինքնագիտակցություն: Իսկ զինվորներըդադարեցին ֆիդայի կոչվել և ունեցան իսկական զինվորի կարգավիճակ: Դա եզակի բանակ էր… Այդ բանակի զինվորների ոգին « նվիրումն ու արիությունը կերազեր ունենալ […]