15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 21, 2016

Ներիր, մայրիկ, մենք թռչել ենք սովորում․ աշակերտուհին ինքնասպան է եղել

Կալինինգրադում 14-այա աղջիկն ինքնասպան է եղել՝ ցած նետվելով բարձրահարկ շենքի տանիքից։ Ինչպես հայտնի է դարձել Лайф-ին, աղջիկը ինքնասպանությունից առաջ նամակ է թողել մորը՝ գրելով․ «Ներիր, մայրիկ, մենք թռչել ենք սովորում»։ Նույն բառերն աղջիկը գրել է սոցկայքերի իր էջերում։ Նշվում է նաեւ, որ աշակերտուհին սոցկայքերի «մահվան խմբերում» է գրանցված եղել։

Հպարտության բարձր զգացումով.Սեյրան Օհանյանը ընդունեց զորահանդեսը

Երեւանում մեկնարկած Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի հրամանատարը բանակի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանն է: Զորահանդեսն ընդունում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Քայլերգի հնչյունների ներքո հրապարակ են բերվում Հայաստանի պետական դրոշը, Հայաստանի Զինված ուժերի մարտական դրոշը եւ Աշոտ Երկաթ արքայի Պատվավոր սուրբ խաչը: Դրոշակակիրներին առաջնորդում է գեներալ-մայոր Իշխան Մաթեւոսյանը: Սեյրան Օհանյանը, սպիտակ բաց մեքենայով […]

Ազատվե՞լ Աբրահամյանի կադրերից (վիդեո)

«Հովիկ Աբրահամյանի կադրերից ազատվելու խնդիր չկա, կադրերը եթե փոխում ենք, ռեալ փոխում ենք, որպեսզի ինչ-որ խնդիր լուծենք »,-այսօր Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը` խոսելով երեկվա կադրային փոփոխությունների մասին: Վարչապետն անձամբ ճանաչում է բոլորին և այն, որ նորանշանակ նախարարների մեծամասնությունը ՀՀԿ անդամ չէ, նա նորմալ է համարում, քանի որ առաջնորդվել […]

Զորահանդեսը մեկնարկեց

Երեւանի Հանրապետության հրապարակում մեկնարկում է Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված ռազմական զորահանդեսը: Բեմահարթակում են Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի անդամներ, պատգամավորներ, կառավարության անդամներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ։ Շքերթը մեկնարկել […]

ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն /ֆոտո/

Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:  

«Ասում են՝ ղարաբաղցիները հայեր չեն, այսպես ապուշ երեւույթներ». Առավոտ

«Վտանգավոր միտում կա` փորձ է կա­տարվում հայ-ռուաական ռազմավարական հարաբերությունները խարխլել: Գիտեք, մենք պետք է ազնիվ լինենք եւ ամեն ինչ դիտարկենք օբյեկտիվորեն: Իհարկե, դա չի նշանակում, որ եթե մենք դաշնակից ենք ՌԴ-ի հետ, ուրեմն պետք է դառնանք գաղութ: Այդպիսի բան չկա: Բայց մի հատ մտածեն, թող նայեն, էլի, քարտեզը: Ով է մեր հարեւանը»,- ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ […]

Սեփական երկրում ապրելու փաստն ամենամեծ երջանկությունն է․ Նազենի Հովհաննիսյան

Նազենի Հովհաննիսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում․ <<Սա ուղղակի գորգ չէ, այլ ԹՌՉՈՂ։))) Անկախության Գորգն է։))) …Այս տարի ծնունդիս փախել էի բոլորից՝ ընկճված ու անհեռանկար։ Երբ վերադարձա, տեսա տանն ինձ սպասում է այս Բացառիկ գորգը՝ բոլոր առումներով։ Megerian Carpet Armenia ի ու իմ սիրելի երեք ընկերների նվերն էր. Անկախ Հայաստանում գործված, իր տեսակի մեջ […]

Կբաժանեն. Հայկական Ժամանակ

Առաջիկայում կառավարու­թյունում տեղի ունեցող կադ­րային փոփոխություններին զուգահեռ նաեւ կառուցված­քային փոփոխություն է սպասվում. ՊԵԿ-ը, ըստ ամենայնի, նորից կտարան­ջատվի հարկային եւ մաք­սային ծառայությունների Վարչապետ Կարեն Կարապետյա­նը ցանկանում է այս ոլորտում էլ իր կադրերից մեկին տվյալ դեպքում «Գագպրոմ-Արմենիա» ընկերության տնօրեն Վարդան Հարությունյանին նշանակել, որ­պեսզի կարողանա վերահսկել պետական եկամուտ­ների հոսքը եւ ստվերային շրջանառությունը: Երեկ արդեն քննարկումներ կային, որ Հարությունյանը […]

Ում է բերում Կարեն Կարապետյանը. Հրապարակ

Չնայած ավելի վաղ ասվում էր, որ կառավարության ձեւավորումն սկսվելու է անկախու­թյան տոնից հետո, սակայն պարզվեց նորանշանակ վարչապետն շտապում է, եւ օր առաջ նախարարների նշա­նակումը կենսական է մեր տնտեսու­թյան համար: Երեկ ՀՀ նախագահի հրամանագրերով սկսվեց նոր կաբի­նետի ձեւավորումը` կառավարության մի շարք անդամներ, նախագահի եւ վարչապետի աշխատակազմերի ղեկավարներ նշանակվեցին: Նորանշանակների թվում հին ու հայտնի անուններից են աշխատակազմի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՕգոստոսիՀոկտեմբերի