15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ում է բերում Կարեն Կարապետյանը. Հրապարակ

Չնայած ավելի վաղ ասվում էր, որ կառավարության ձեւավորումն սկսվելու է անկախու­թյան տոնից հետո, սակայն պարզվեց նորանշանակ վարչապետն շտապում է, եւ օր առաջ նախարարների նշա­նակումը կենսական է մեր տնտեսու­թյան համար: Երեկ ՀՀ նախագահի հրամանագրերով սկսվեց նոր կաբի­նետի ձեւավորումը` կառավարության մի շարք անդամներ, նախագահի եւ վարչապետի աշխատակազմերի ղեկավարներ նշանակվեցին:

Նորանշանակների թվում հին ու հայտնի անուններից են աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ու ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, որոնք վերահաս­տատվեցին իրենց նախկին պաշտոն­ներում: Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ նշա­նակվեց Ալիկ Հարությունյանը, որին ազատեցին Արգենտինայում, համա­տեղությամբ Պերուում, Ուրուգվայում եւ Չիլիում դեսպանի պաշտոնից: Մենք գրել էինք այս նշանակման մասին, բայց մեր աղբյուրներն ասում էին, որ Ալեքսան Հարությունյանը նախագահի օգնական է նշանակ­վելու Սեւակ Լալայանի փոխարեն: Նա, փաստորեն, Արմեն Գեւորգյանի`աշխատակազմի ապագա ղեկավարի տեղակալ նշանակվեց: Ի դեպ, ժամա­նակին նրանք տեւական աշխատել են միասին:

Մյուս նշանակումները կառավա­րության տնտեսական բլոկից են` ֆի­նանսներ, էներգետիկա, գյուղատնտեսություն եւ տրանսպորտ: Բոլոր նորանշանակները ոլորտային մասնա­գետներ են, տարիներ շարունակ տվյալ բնագավառում աշխատած: Եվ այսպես, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղա­կալն էր:

Արամյանը 75 թվի ծնված է, տնտեսագետ եւ կառավարման հա­մակարգում «պատահական» մարդ չէ: Նա Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի նախկին դատա­վոր, ոստիկանության ՔԳՎ Նոր Նորքի քննչական բաժնի նախկին քննիչ Սարիբեկ Արամյանի որդին է: Նա իր կարիե­րայի վերելքն ապրել է Կենտրոնական բանկում, երբ 2003 թվականին նշա­նակվեց դրամավարկւսյին քաղաքա­կանության վարչության եւ արտաքին հարաբերությունների բաժնի պետ:

Այդ ժամանակ ԿԲ նախագահը նախ­կին վարչապետ Տիգրան Սարգսյանն էր, եւ հենց Տիգրան Սարգսյանն էլ նրան 2008 թվականին նշանակեց ֆինանսների նախարարի առաջին տեղակալ: Վարչապետի պաշտոնից Տիգրան Սարգսյանի հեռանալուց հետո նա ապաստանեց ֆինանսա­կան հաշտարարի գրասենյակում որպես հոգաբարձուների խորհրդի անդամ:

Այս գրասենյակը ղեկավա­րում է Տիգրան Սարգսյանի սանիկի ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանի կինը Փիրուզ Սարգսյանը: Ի դեպ, նախկին նախա­րար Գագիկ Խաչատրյանը նախա­գահի հրամանագրով պաշտոնանկ է արվել այն ժամանակ, երբ գտնվում էր Մոսկվայում գործուղման մեջ: Նրա գործուղումն ավարտվում է եր­կու օրից` սեպտեմբերի 23-ին:

Տրանսպորտի եւ կապի նորա­նշանակ նախարարը Վահան Մարտիրոսյանն է: Նա հայտնի է որպես գործարար, «Ռոստելեկոմի» բաժ­նետերերի մի մասի տեր: Մարտիրոսյանը ռուսական այս ընկերության դուստր ձեռնարկության` «GNC- ալֆա» ՓԲԸ-ի հիմնադիրն է եւ 2008-2012 թվականներին այս ընկերության տնօրենների խորհրդի նախագահն է եղել, ռուսական բիզնես էլիտայի հետ լավ կապեր ունի:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ