15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Անսասան պահենք հայրենիքի անկախությունն ու ինքնիշխանությունը

Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակը շնորհավորում ենք Հայաստանի, Արցախի, Ջավախքի եւ ողջ աշխարհասփյուռ հայությանը

Անկախության 25-ամյակը որպես մեկ քառորդ դար ժամանակաշրժան ունի խորհրդավոր նշանակություն: Ավարտվում է նորանկախ պատմության մի արժանահիշատակ ժամանակաշրջան եւ սկսվում մի նոր փուլ: Այս նոր փուլի շեմին բնականաբար պահանջվում է անցնող անկախ պետականության  25-ամյա ժամանակաշրջանի նկատմամբ  լուրջ եւ դասեր քաղելիք համակողմանի քննարկումներ եւ վերլուծական:

Հարկավոր է իշխանությոիւնների, քաղաքական ուժերի եւ հասարակության գործունեությանը տրված ռեալ գնահատականների արդյունքում՝ ներկայացնել Հայաստանի ու հայության մոտավոր եւ հեռավոր ապագայի տեսլականը եւ դրան հասնելու հնարավորություններն ու ազգային հավաքական  ռեսուրսները:

 

Յուրաքանչյուր կենսունակ եւ ազատատենչ ժողովրդի համար անկախությունը ազատ եւ ինքնիշխան ապրելու գրավականներից ամենակարեւորն է, իսկ  անկախության գաղափարը՝ սկզբունքային եւ անքննադատելի:

Այս առումով 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հռչակած անկախությունը անկոպտելի ձեռքբերում է, ամենամեծ հաղթանակը՝ հայության համար:

 

Անկախությունը ձեռք է բերվում պայքարի միջոցով, տառապանքների եւ մեծ ու անդառնալի զոհողությունների գնով, եւ հենց դրա համար էլ   հարկ է զգալ, գիտակցել անկախության արժեքը:
Անկախության 25-ամյա ժամանակաշրջանում ունեցանք ե’ւ ձեռքբերումներ ե’ւ բացթողումներ:
Ամենից մեծ եւ անուրանալի ձեռքբերումը անկախության սկզբնական տարիներում հերոսական պայքարի միջոցով Արցախի ազատագրումն է եղել եւ Հայոց բանակի ստեղծումը:
Ցանկալի է իհարկե խոսել միայն անկախության բերած բարիքներից եւ տոնական տրամադրություններից, սակայն ցավոք իրականությունն ստիպում է մեզ խոսել տարիների ընթացքում թույլ տրված թերություններից եւ բացթողումներից:

 

Ժողովրդի ազգային զգացումները չարաշահելով, ազգության ու ազգասիրության մասին ամենից շատ խոսել ու թմբկահարել են անցյալի ու ներկա իշխանությունները, սակայն հենց  նրանք էլ կրում են այսօրվա ծանր իրավիճակի ողջ պատասխանատվությունը:

Բոլորս էլ ցանկանում ենք ունենալ ազատ, ինքնիշխան, զարգացած երկիր ուր հաշվի կնստեն մեզ հետ ոչ միայն մեր հարեւան երկրները , այլ հեռու ու մոտ մեծ ու փոքր տերությունները: Հայը իրավամբ կհպարտանա իր հզոր հայրենիքով, կցանկանա ու կձգտի առաջին հերթին ապրել ու աշխատել իր հայրենիքում՝ իր ընտանիքի ու հարազատների ապագան կապելով նրա հետ:

 

Նման իդեալական երկիր կառուցելու համար հարկավոր է ողջ ժողովրդի եւ քաղաքական, հասարակական բոլոր ազնիվ ուժերի միասնական կամքը եւ ապագայի նկատմամբ հավատքը , ջանքերի ներդրումը, հավաքական ու համընդհանուր շահերի գերակայության գիտակցությունը,  զոհաբերությունների եւ դժվարությունները հաղթահարելու ըմբռնումն ու պատրաստակամությունը, մշակութակերտման, ժողովրդադաստիարակության բովանդակալից, գիտակցված եւ շարունակակական ծրագրերով եւ գործունեությամբ…

 

Ժամանակ չունենք կորցնելու, կորցրել ենք արդեն 25 տարի, հարկավոր է աշխարհի ողջ հայության միասնական ջանքերով լծվել իսկական հայրենակերտման գործին:

 

Եվրոպայի Հայերի Համագումարի կարծիքով, Հայաստանի Հանրապետության պայմաններում  ամենանպաստավոր միջոցները առաջին հերթին օրինական եղանակներով նպատակներին հասնելու միջոցները եւ պայքարի եղանակներն են, այդ միջոցները դեռեւս լիակատար եւ ճիշտ չեն օգտագործվել, ժողովրդի մոտ իշխանությունների կամայականություններին դիմակայելու եւ համակարգային  փոփոխությունների հասնելու կուտակված էներգիան եւ պայքարի կամքը մսխվել, անէացել  է քաղաքական ուժերի անճարակ եւ սխալ քայլերի հետեւանքով, ժողովրդի համընդհանուր հասարակական գիտակցության մակարդակի զարգացման համար գրեթե ոչ մի լուրջ աշխատանք չի կատարվել:
Եթե խոսում ենք նոր փուլից եւ քաղաքական նոր մթնոլորտից ու նոր համակարգ ստեղծելու պահանջից, ապա  հաջորդ տարվա մոտալուտ խորհրդարանական ընտրություննեը քաղաքական եւ հասարակական կառույցներին տալիս են օրինական այդ հնարավորությունը, նախկինից դասեր քաղելով,  ժողովրդին պատրաստել ջախջախելու իշխանությունների ընտրակեղծիքների ողջ մեքենան եւ հասնել իր նպատակներին:

 

 

Իհարկե Սփյուռքը չի կարող լուռ հանդիսատես լինել այս բոլորին:

Նրա ճնշող մեծամասնությունը չունենալով անձնական կամ խմբակային նեղ շահեր՝ ընձեռած տեղական եւ միջազգային  օրենքների սահմաններում կարող է ընտրակեղծիքների դեմ պայքարում լուրջ ներդրում ունենալ եւ այսպիսով օժանդակած լինել երկրի   ժողովրդավարությանը եւ զարգացմանը:

 

Կոչ ենք անում առաջին հերթին մեր սփյուռքի մտավորականներին,մշակույթի եւ արվեստի գործիչներին, ազգային հասարակական ուժերին,  գիտական եւ կրթական ասպարեզի  մշակներին մտածել այս մասին եւ  առաջարկներ ներկայացնել, թե ինչպես կարելի է առարկայական եւ ազդու ներգործություն ունենալ հայրենիքի զարգացման եւ ժողովրդավարացման ընդհանուր գործին:

 

Կրկին անգամ շնորհավորելով անկախության 25 ամյակի այս բարեբաստիկ առիթը մաղթում ենք Մայր հայրենիքի, Արցախի եւ Ջավախքի համար, անկաշկանդ եւ հարատեւ զարգացում եւ  խաղաղություն:  Սփյուռքին հայրենիքով ապրելու եւ ներշնչվելու անվերջ աղբյուր:

 

Անկախության 25-ամյակին պահանջում ենք ազատություն բոլոր քաղբանտարկյալներին:
Եվրոպայի Հայերի Համագումար

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ