«Պողպատյա հրամանատարին» տեսան արտասվելիս
Անկախության 25 ամյակի առիթով հիշենք նվիրյալ նահատակներին.
Երկու տասնամյակ առաջ դավադիր գնդակն ընդհատեց ՀՀ և ԼՂՀ առաջինաստիճանի «Մարտական խաչ» շքանշանի ասպետ, «Անկախության բանակի» հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի կյանքի փառահեղ ուղին…
Լեոնիդ Ազգալդյանը ֆիզիկոս էր, գիտնական:
Աչքի էր ընկնում ոչ միայն լայն մտապաշարով ու գրավիչ արտաքինով, այլև մարզական նվաճումներով` գերազանց լողորդ էր: 1964 թ. բարձր ցուցանիշներով ավարտեց համալսարանը:
Սկսվեց գիտական աշխատանքը, որն սկզբից ևեթ վկայեց նրա անառարկելի տաղանդի մասին: Սակայն Լեոնիդ Ազգալդյանի գիտական գործունեությունը խախտեց 1988ը, այն բեկումնային 1988 ը, որը նոր էջ բացեց հայոց պատմության մեջ…
Ազգալդյանը, չնայած հասուն տարիքին, առաջիններից մեկը ռազմի դաշտ մեկնեց: Նա գիտեր, որ թիկունքում շատերը կկարողանանառաջացած հարցերը լուծել, մինչդեռ վախը հաղթահարել և կռվել՝ քչերը կարող են: Իսկ ինքը կարողէր, այն էլ ինչպես… Դա ցույց տվեց պատերազմը, որը հայտնաբերեց նաև նրա ռազմական մեծտաղանդը:
Նրա ամենամեծ երազանքն էր ունենալ հայկական կանոնավոր բանակ «թերևս այդ պատճառով կառույցը չկոչեց ջոկատ, այլ կնքեց բանակ անունով: Դա ուներհոգեբանական որոշակի իմաստ. այնազգը, որը դարեր ի վեր մոռացել էր սեփական բանակիգաղափարը, աստիճանաբար ձեռք էր բերում երկրի տիրոջ ինքնագիտակցություն: Իսկ զինվորներըդադարեցին ֆիդայի կոչվել և ունեցան իսկական զինվորի կարգավիճակ:
Դա եզակի բանակ էր… Այդ բանակի զինվորների ոգին « նվիրումն ու արիությունը կերազեր ունենալ ցանկացած բանակ, և ցանկացած բանակ պետք է երջանիկ լիներ՝ ենթարկվելով Լեոնիդի նմանհանճարեղ հրամանատարի «ով իրականում լեյտենանտի ուսադիրներ անգամ չուներ…
Յուրաքանչյուր զինվորը նրա համար բացառիկ էր ու թանկ: Նա զինվորների համար և ծնող էր, և ուսուցիչ, և հրամանատար: Հրաժարվելով հարմարավետ պայմաններից՝ Ազգալդյանը բոլորի հետ հավասար կրում էր զինվորական կյանքի դժվարությունները: Հրամանատարի բարոյական կերպարի ազդեցությունը շատ մեծ էր ` զինվորները պաշտում էին իրենց խիստ, բայց անսահման բարի հրամանատարին: Ազգալդյանը զինվորներին «դուք»-ով էր դիմում« իսկ նրանք էլ՝ «պարոն Լեոնիդ» « և այդ «պարոնը» հնչում էր ինչպես բարձր տիտղոս ու չափազանց վայելում էր նրա վեհ կերպարին …
«Ոչ մի կտոր հող չպետք է կորչի, սա Հայաստանն է և վերջ », ասում էր Ազգալդյանը, և այդ պարզ նախադասության մեջ ամփոփված էր նրա դավանած բացարձակ արժեքը « նրա կյանքի ամբողջ փիլիսոփայությունը… Ամեն ինչ անում էր հանուն Հայաստանի…
Նա համոզված էր, որ բանակը ոչ միդեպքում չպետք է ներգրավվի քաղաքական գործընթացների մեջ, ուստի երբեք չարձագանքեց տարբե կուսակցությունների անդամագրվելու առաջարկներին… Նա պատկանում էր միայն իր ազգին « իր հայրենիքին … Մի անգամ օտար լրագրողը նրան հարցնում է. «Ի՞նչ գույնի եք դուք»: Նա ծունկի է գալիս, մի բուռ հող վերցնում և պատասխանում. «Սա է իմ գույնը»…
27 հաղթանակ և ոչ մի պարտություն՝ մեծ ու փոքր մարտերում … Նա երազում էր Շուշիի ազատագրման մասին, և ճակատագիրը պարգևեց այդ բերկրանքը:
Դա 1992թ. մայիսին էր: Սակայն հունիսն ազատագրական բանակի համար դարձավ ողբերգական ամիս… Հունիսի 9 ին ադրբեջանական բանակի լայնածավալ հարձակման ժամանակ զոհվեց Վլադիմիր Բալայանը` նրա ամենամտերիմ ընկերը, բանակի լավագույն հրամանատարը: Նրա հուղարկավորության ժամանակ զինվորներն առաջին անգամ իրենց «պողպատյա հրամանատարի» տեսան արտասվելիս … Նա երկար լուռ մնաց, ապա ասաց.
«Մի ամիս էլ չի անցնի, և մենք կհանդիպենք երկնքում»… Այդ տխուր մարգարեությունը, ցավոք, իրականացավ 12 օր անց՝ հունիսի 21-ին Տոնաշեն գյուղի շրջակայքում մահացու գնդակը նրան խոցեց:
Նրա մահը բազմաթիվ վարկածներ ծնեց … Շատերը հակված էին ենթադրելու «որ նա ինչ-ինչ դավադրությունների զոհ է դարձել… Հնարավոր է, որ հետագայում դա պարզվի «սակայն նրա նահատակության առեղծվածը հյուսվեց նրա կյանքի ու անձի առեղծվածից…
Լեոնիդ Ազգալդյան մեծ զորավարի մահը սգում էր ամբողջ հայությունը: Բոլորը գիտակցում էին « որ ազգի տաճարից մի հսկա անկյունաքար է պակասել… Նրա դագաղը տանում էին վեց կուսակցությունների ներկայացուցիչները՝ մտապահելով Նժդեհի այն խոսքերը որ «ամենազոր և ամենաազգային կուսակցությունն անկարող է իր մեջ պարփակել այնպիսի մեծություն» « ինչպիսին էր Լեոնիդ Ազգալդյանը՝ 20-րդ դարի ռազմական տաղանդավոր գործիչը…