15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 19, 2016

«Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանը ցանկանում է իր թեկնածությունն առաջադրել հայրենի գյուղում

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ Գայլը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հայտարարություն է տարածել։ «Արդեն երրորդ օրն «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմը եւ ՀՀ ՀՔԾ-ն չեն ցանկանում հաստատել իմ լիազորագիրը, որի միջոցով իմ վստահված անձը պետք է Ծաղկահովիտ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում կազմակերպի իմ թեկնածության առաջադրումը, որի վերջնաժամկետը լրանում է օգոստոսի 19-ին: Հայտարարոմ եմ, որ իմ նկատմամբ ապօրինի […]

Պահանջում են «վերականգնել արդարությունը».Ստորագրահավաք հօգուտ Միհրան Հարությունյանի

Ավելի քան 4.000 մարդ է ստորագրել կողմնակալ մրցավարության պատճառով օլիմպիական ոսկուց զրկված հայ ըմբիշ Միհրան Հարությունյանինաջակցող պահանջագիրը: «Օգոստոսի 16-ին Ռիո դը Ժանեյրոյում ընթացող 31-րդ Օլիմպիական խաղերի եզրափակչում սերբ Դավոր Շտեֆանեկի հետ գոտեմարտում Միհրան Հարությունյանը զրկվեց օլիմպիական ոսկուց կողմնակալ մրցավարության պատճառով: Սա խայտառակություն է հունահռոմեական ոճի ըմբշամարտի համար: Ամբողջ աշխարհը տեսավ, թե ով էր իրականում չեմպիոնը»,-ասվում է […]

Արփի գյուղի մոտակա գազալցակայանում պայթել է ավտոմեքենայի գազի բալոնը

Արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 19-ին՝ ժամը 07.49-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Մ-2 Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արփի գյուղի մոտակա «Արփի ԳԱԶ» գազալցակայանում լիցքավորման ժամանակ ՍՊԸ-ում «ԻԺ-412» մակնիշի առանց պ/հ ավտոմեքենայի գազի բալոնը պայթել է. տուժածներ չկան: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 225 կրակոց

Օգոստոսի 18-ի լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 21 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 225 կրակոց: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:  

Վարդան Օսկանյանը դեռ վերջնական որոշում չի կայացրել.Հրապարակ

«Հոկտեմբերի 2-ին Գյումրիում կայանալիք ընտրությունները կարող են առանձնանալ անհավանական դաշինքներով։ Տեղեկություններ կան, որ, օրինակ, Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունը մտադիր է աջակցել Արթուր Բաղդասարյանի կուսակցին՝ Հովհաննես Մարգարյանին։ «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Ստեփան Մարգարյանը մեզ հայտնեց. «Վերջնական որոշում կկայացնի տեղական մարմինը՝ համաձայնեցնելով վարչության հետ, իսկ որոշում դեռ չի կայացվել»։ Երեկ նաև հայտնի դարձավ, որ ԳԱԼԱ-ին աջակցելու որոշում […]

Լույս դարձած Ադամի ծնունդն է. խոնարհվենք

ԱՅՍՕՐ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՆԱՀԱՏԱԿՎԱԾ ՄԵՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԱԴԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԿԴԱՌՆԱՐ 20 ՏԱՐԵԿԱՆ: Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր ԾՆՈՒՆԴԴ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ… Ադամ Խաչատուրի Սահակյանը ԼՂհ Ջաբրայիլի զորամասի սահմանապահ 3-րդ գումարտակի 9-րդ վաշտի 8-րդ հրաձգային ջոկի հրամանատարն էր։Ջոկը բաղկացած էր 9 հոգուց։ Սերժանտ Ադամ Սահակյանը 2016թ.-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, գտնվելով առաջնագծում […]

Կդատվի՞ արդյոք նախկին քաղաքապետը.Հրապարակ

«ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկը դեռ չի տրվել, բայց թեկնածուները վաղուց են սկսել աշխատել իրար դեմ։ Վանաձորի ընտրությունների մասին մեզ լուրեր էին հասել, թե էդմոն Մարուքյանը, որի եղբայրը՝ Քրիստ Մարուքյանը, ընտրությունների ֆավորիտներից է, սպառնացել է գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանին, որ եղբոր ընտրվելու դեպքում քաղաքապետը բանտ է նստելու Վանաձորը թալանելու համար։ Վանաձորում այդ պատմությունը բերնեբերան փոխանցվում […]

ՄԱՊ-ի Ալիկը տուգանվել է.Ժողովուրդ

«ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ալեքսան Պետրոսյանի ընտանիքին պատկանող «ՄԱՊ» ընկերությունը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից տուգանվել է: «Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից պարզեց, որ 2014թ. ընկերությունը հայտարարագրել է խաղողի օդամղիչ մամլիչ: Հարկային վճարումը հետաձգվել է մինչեւ 2016թ. հուլիսի 27-ը: Սակայն ընկերության տնօրեն Մակար Պետրոսյանը՝ պատգամավորի որդին, նշված ժամկետում հարկային վճարումները չի կատարել: Արդյունքում Մակար Պետրոսյանի նկատմամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀուլիսիՍեպտեմբերի