18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

«Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանը ցանկանում է իր թեկնածությունն առաջադրել հայրենի գյուղում

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ Գայլը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հայտարարություն է տարածել։

«Արդեն երրորդ օրն «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմը եւ ՀՀ ՀՔԾ-ն չեն ցանկանում հաստատել իմ լիազորագիրը, որի միջոցով իմ վստահված անձը պետք է Ծաղկահովիտ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում կազմակերպի իմ թեկնածության առաջադրումը, որի վերջնաժամկետը լրանում է օգոստոսի 19-ին:

Հայտարարոմ եմ, որ իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդման փաստին իշխանությունները ավելացնում են եւս մեկ ապօրինի քայլ՝ խոչընդոտելով իմ ընտրական իրավունքի իրացմանը:

Այսպիսի պայմաններում, երբ ողջ իշխանությունը գործում է օրենքից դուրս, առարկայազուրկ է որեւէ պահանջ ներկայացնել օրինականության հաստատման վերաբերյալ:

Գործող իշխանությունները, որի գործելաոճը մարդկանց իրավունքների ամենօրյա ոտնահարումն է, իրավունք չունի ղեկավարելու Ազատ, Անկախ, Ժողովրդավար Հայաստանը»,- գրել է Արայիկ Խանդոյանը:

Gel

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ