06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 19, 2016

Լարսի ավտոճանապարհը բաց կլինի այսօր ժամը 06.00-20.00

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 19-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` այսօր՝ ժամը 06.00-ից մինչև 20.00-ն, Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:  Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում. միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունն արգելվում է, […]

Դատարանը բավարարեց միջնորդությունն՝ Անդրիաս Ղուկասյանը կմասնակցի դատական հաջորդ նիստին

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր լսում էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը՝ կալանքը, փոխելու միջնորդությունը: Սակայն նրա փաստաբան Լուսինե Սահակյանն նշել է, որ գործը նախագահող դատավորը բավարարել է իրենց՝ դատական նիստը հետաձգելու միջնորդությունը: Ղուկասյանի պաշտպանները ցանկանում են, որպեսզի իրենց պաշտպանյալը ներկա գտնվի դատական նիստերին: Հիշեցնենք, որ […]

Հետախուզվողը Հայաստան տեղափոխվեց Դոնի-Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռով

Օգոստոսի 19-ին, ժամը 1.10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Դոնի-Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1985 թ. ծնված Արտյոմ Ղ.-ն, որը 2005 թ. սեպտեմբերի 1-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 359 հոդվածի (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում) 3-րդ մասի և 112 […]

Թաթուլ Թամրազյանը կմնա կալանքի տակ. վերաքննիչ բողոքը մերժվեց

Վերաքննիչ դատարանը մերժեց «Սասնա ծռերի» անդամ Թաթուլ Թամրազյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ փաստաբանի միջնորդությունը: Նշենք, որ Թաթուլ Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օր.-ի 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել) եւ 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը), 218-րդ […]

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Օգոստոսի 20-23-ը հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ֆիզիկական ակտիվությունից: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 2-7 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 19-20-ը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևանում՝ Օգոստոսի 19-23-ը սպասվում […]

Կալանավորվել են Սարի թաղում քաղաքացիների եւ լրագրողների նկատմամբ բռնություններ կատարած եւս երկու անձինք

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երեւան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ընթացքում առերեւույթ հանցագործություններ կատարելու, այդ թվում՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար եւս երկու անձանց՝ Դ. Կ.-ին եւ Գ. Ա.-ին, մեղադրանք է առաջադրվել: ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով քննիչը միջնորդություն է ներկայացրել Երեւան […]

Ֆրանսիայի Օլերոն կղզուց 1.5 հազար մարդու են տարհանել հրդեհի պատճառով

Ֆրանսիայի հրշեջ ծառայության աշխատակիցները Ատլանտյան օվկիանոսի Օլերոն կղզուց 1.5 հազար մարդու են տարհանել տեղի ճամբարում բռնկված հրդեհի պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: France Bleu ռադիոկայանի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 19-ի գիշերը Սեն Ժորժ դ’Օլերոն քաղաքի ճամբարում: Հրդդեհն առավոտյան մարվել է: Կա 4 տուժած, որոնք թունավորվել են գազից: Նրանց հոսպիտալացրել են: Հրդեհը մեծ վնաս […]

Ռիո-2016. Այսօր պայքարի մեջ կմտնի Գառնիկ Մնացականյանը

Օգոստոսի 19-ին Ռիոյի Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի ներկայացուցիչներից միայն մեկը կմտնի պայքարի մեջ: Ազատ ոճի ըմբշամարտի 57 կգ քաշային կարգում հանդես եկող Գառնիկ Մնացականյանն իր ելույթները կմեկնարկի 1/8 եզրափակչից, որտեղ կմրցի 2013 թվականի աշխարհի չեմպիոն, իրանցի Հասան Ռահիմիի հետ: Դիմակայությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին: Նրան հաղթելու դեպքում Մնացականյանը քառորդ եզրափակչում կհանդիպի Վիկտոր Լեբեդև (Ռուսաստան) – […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀուլիսիՍեպտեմբերի