04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Դատարանը բավարարեց միջնորդությունն՝ Անդրիաս Ղուկասյանը կմասնակցի դատական հաջորդ նիստին

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր լսում էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը՝ կալանքը, փոխելու միջնորդությունը:

Սակայն նրա փաստաբան Լուսինե Սահակյանն նշել է, որ գործը նախագահող դատավորը բավարարել է իրենց՝ դատական նիստը հետաձգելու միջնորդությունը: Ղուկասյանի պաշտպանները ցանկանում են, որպեսզի իրենց պաշտպանյալը ներկա գտնվի դատական նիստերին:

Հիշեցնենք, որ Արդրիաս Ղուկասյանը ձերբակալվել է հուլիսի 29-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո: Ղուկասյանի նկատմամաբ  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասով, այն է` զանգվածային անկարգություններ կազմակերպել: Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ ևս խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` երկու ամիս ժամանակով:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ