29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պահանջում են «վերականգնել արդարությունը».Ստորագրահավաք հօգուտ Միհրան Հարությունյանի

Ավելի քան 4.000 մարդ է ստորագրել կողմնակալ մրցավարության պատճառով օլիմպիական ոսկուց զրկված հայ ըմբիշ Միհրան Հարությունյանինաջակցող պահանջագիրը:

«Օգոստոսի 16-ին Ռիո դը Ժանեյրոյում ընթացող 31-րդ Օլիմպիական խաղերի եզրափակչում սերբ Դավոր Շտեֆանեկի հետ գոտեմարտում Միհրան Հարությունյանը զրկվեց օլիմպիական ոսկուց կողմնակալ մրցավարության պատճառով: Սա խայտառակություն է հունահռոմեական ոճի ըմբշամարտի համար: Ամբողջ աշխարհը տեսավ, թե ով էր իրականում չեմպիոնը»,-ասվում է պահանջագրում, որը տեղադրված է Change.org կայքում:

Ստորագրահավաքի նախաձեռնողները կոչ են անում միջազգային ֆեդերացիաներին, ըմբշամարտի միավորված ոճերի միջազգային ֆեդերացիային, վերականգնել արդարությունը:

«Ցանկացած անարդարություն ստվեր է գցում Օլիմպիական խաղերի վրա: Ռիոյում Օլիմպիադայի կազմակերպիչները պետք է միանան այս պահանջագրին և միջոցներ ձեռնարկեն վերականգնելու համար արդարությունը` այս դեպքում, ընդհանուր առմամբ Օլիմպիական խաղերում»,-ասվում է փաստաթղթում:

Հարությունյանը պարտված համարվեց սերբ Դավոր Ստեֆանեկին, մրցավարների ակնհայտ կողմնապահության պայմաններում: Հայ ըմբիշը գոտեմարտի ընթացքում աչքի հատվածում վնասվածք է ստացել: Երկրորդ խաղակեսում Ստեֆանեկն իրեն հատկապես պասիվ էր դրսևորում ու խախտում կանոնները: Կիսաեզրափակչում 66 կգ քաշային կարգում հանդես եկող Հարությունյանը հաղթել էր ադրբեջանցի Ռասուլ Չունաևին 4-1 հաշվով:

Մրցավարներն անարդարացիորեն միավոր տվեցին Շտեֆանեկին` իբր, Հարությունյանի պասիվության համար: Ըստ սպորտային մեկնաբանների, մրցավարներն այդպիսով նվեր մատուցեցին Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ, ազգությամբ սերբ Նենադ Լալովիչին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ