29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լույս դարձած Ադամի ծնունդն է. խոնարհվենք

ԱՅՍՕՐ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՆԱՀԱՏԱԿՎԱԾ ՄԵՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԱԴԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԿԴԱՌՆԱՐ 20 ՏԱՐԵԿԱՆ:
Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր ԾՆՈՒՆԴԴ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ…
Ադամ Խաչատուրի Սահակյանը ԼՂհ Ջաբրայիլի զորամասի սահմանապահ 3-րդ գումարտակի 9-րդ վաշտի 8-րդ հրաձգային ջոկի հրամանատարն էր։Ջոկը բաղկացած էր 9 հոգուց։
Սերժանտ Ադամ Սահակյանը 2016թ.-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, գտնվելով առաջնագծում և լինելով 112-րդ մարտական դիրքի ավագը(<<Լալայկա>> կոչվող բարձունք) ,թշնամու կողմից դիրքերի` 15-20 րոպե տևած ծանր հրետակոծությունից հետո գլխավորել է մարտը՝ 4-ից 5 ժամ շարունակ իր զինակից ընկերների հետ մարտնչելով թշնամու դեմ,հասցնելով նրան զգալի կորուստներ(200-ից ավելի սպանված հատուկջոկատային):Ադամը, պայքարելով մինչև արյան վերջին կաթիլը, ընկել է հերոսի մահով՝ մարմնին և դեմքին ստացած հրազենային ծանր վիրավորումներից։
Ադամի՝թշնամու դեմ մղած 4-ից 5 ժամյա պայքարը հնարավորություն է տվել Ջաբրայիլի գնդին տեղակայվել և ամրանալ ռազմաճակատի 2-րդ գծում։
Արդյունքում Ադամ Սահակյանը իր զինակից ընկերների հետ կոտրել է թշնամու ողնաշարը՝կանխելով նրա առաջխաղացումը դեպի երկրի խորքերը,տապալելով հակառակորդի մշակած ՝կայծակնային պատերազմի միջոցով արագ հաղթանակի հասնելու ծրագիրը։Մեր հԵՐՈՍԸ իր կատարած այս առասպելական սխրանքով իր հայրենիքին ու համայն հայությանը նոր կյանք է պարգևել՝ փոխարենը զոհելով իրենը։

ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄԱԴԱՄ ՍԱՀԱԿՅԱՆ
Լուսավոր տղա՝ ժպիտը դեմքին,
Մաքուր հոգու տեր, դեռ կյանք չտեսած՝
Մարտի թեժ պահին իր զենքը ձեռքին
Մի լավ մտածեց ու այսպես ասաց.
-Իմ հայրենասեր ու քաջ ջոկատով
Պիտի պատմության անիվը շրջեմ,
Դաժան թշնամուն իր ուղն ու ծուծով
Պիտի այս հողի վրայից ջնջեմ:
Այս շներն իրենց այնպես են պահում,
Կարծես զգում են իրենց կրկեսում,
Մեկը պետք է, չէ՞, որ գա ու կտրի
Սրանց անամոթ ու երկար լեզուն:
Ասաց ու անդուլ հավատի ուժով
Իր ջոկատի հետ հրաշքներ գործեց,
Եվ հաղթանակի կրակը սրտում՝
Թշնամու բազում <<ոչխարներ>> խոցեց:
Սերժանտ Ադամը իր տղերքի հետ
Զոհվեց այդ կռվում հերոսի մահով
Եվ ողջ աշխարհում քաջագործության
Մի հրդեհ վառեց իր հոգու ջահով:
Նրա կերպարը ամբողջ աշխարհին
Անչափ օգտակար դասեր է տալիս՝
իր հերոսությամբ ապացուցելով,
Որ մի ծաղկով էլ գարուն է գալիս:
ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀԵՐՈ՜Ս….

Նռան հատ-Արմինե

Արմինե Կարախանյանի ֆեյսբուքի էջից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ