Թբիլիսիում այրել են Սահակաշվիլու խրտվիլակը /ֆոտո, վիդեո/

Թբիլիսիում նախօրեին «Վրացական երազանք» հասարակական շարժման անդամները այրել են Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու խրտվիլակը։ Այդպիսով նրանք երկրի իշխող կուսակցությանը կոչ են արել «վերականգնել արդարությունն ու պատժել մեղավորներին»։